News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Պետդումա է անցնում չորս կուսակցություն՝ «Միասնական Ռուսաստան» (առաջին տեղում 45,2 տոկոսով), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (21 տոկոս), ՌԼԴԿ (8,7 տոկոս), «Արդար Ռուսաստան» (7,9 տոկոս), ինչի մասին վկայում են էքզիթ փոլի տվյալները:

Հարցվողներին հարցրել են. «Ո՞ր կուսակցության օգտին եք քվեարկել Պետդումայի ընտրությունների ժամանակ»: Հարցումն անցկացվել է պլանշետներով էլեկտրոնային հարցաթերթերի կիրառմամբ, որոնց տվյալները մշակվել են իրական ժամանակի ռեժիմում:

«Միասնական Ռուսաստան»՝ 45,2 տոկոս, ՌԴ Կոմունիստական կուսակցություն՝ 21 տոկոս, ՌԼԴԿ՝ 8,7 տոկոս, «Արդար Ռուսաստան»՝ 7,9 տոկոս, վկայում են էքզիթ փոլի արդյունքները:

Հարցման համար ընտրվել են 1455 ընտրատեղամասեր 825 բնակավայրերում՝ պահպանելով տվյալների ներկայացուցչականությունը:

Հարցումն անցկացվել է քվեարկելուց անմիջապես հետո տեղական ժամանակով 8:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում երեք օրերի ընթացքում: Ընտրանքի քայլը կազմել է 1-3 մարդ՝ կախված տվյալ ընտրատեղամասում ընտրողների թվից: Սեպտեմբերի 17-19-ն ընդամենը հարցմանը մասնակցել է 438 218 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ