News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անհամբեր սպասում եմ վաղվա գունագեղ միջոցառմանը մշտական բացակա հայացքով ներկա Անահիտ Ավանեսյանի հրճվանքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով այսօր Հանրապետության հրապարակում Անկախության 30-ամյակի առթիվ նախատեսված տոնակատարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հերիք չի երբեմնի առողջապահական իրավունք դասավանդած տիկինը չգիտի թե «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի իմաստով ինչ ասել է կանխարգելիչ սանիտարահամաճարակային միջոցառում, մի հատ էլ սկսել է «սանիտարական» խողովակներով տարածել, թե իբրև ՄԻԵԴ-ը օրինական է համարում պարտադիր պատվաստումները։ Ամենազավեշտալին, որ վկայակոչում են Վավրիկան և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործը։

Վաղվա գունագեղից հետո բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման պետական նպատակային ծրագրերի իրագործման մասին մեծ հարցաշար ունեմ տիկին առողջա(պահ)ուհուն ուղղելու՝ ՄԻԵԿ 14-րդ հոդվածը վկա»։

Տպել
Ամենաշատ