News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 29
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Հայաստանի անկախության 30-ամյակի առիթվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասվում է. «Սեպտեմբերի 21-ին լրանում է համայն հայության երազանքների օրրան՝ Հայաստանի երրորդ Հանրապետութան  անկախության 30-ամյա տարեդարձը:

1991թ. սեպտեմբերի 21-ին հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, հռչակել է անկախ պետականության հաստատման սկիզբը:

Անկախության կերտման ճանապարհն ուղեկցվել է աշխարհաքաղաքական շահեր հետապնդող բազում մարտահրավերներով, ձեռքբերումներով, նվաճումներով և, ցավոք, անդառնալի կորուստներով:

Գլուխ ենք խոնարհում անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի առջև: Նրանց անունները մեկ առ մեկ կդաջվեն ոչ միայն քարե արձանագրություններում,այլև յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում:

Մի շարք հարցերի պատասխան կտա պատմությունը, իսկ այսօր ուզում եմ ընդգծել, որ պետք է ունենանք  բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր մարտահրավերներին. ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները:

Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախությունը, ամենքս մեր ուժերի ներածին չափով նպաստենք անկախ երկրի պաշտպանության, հզորացման ու բարգավաճման գործընթացին:

Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը՝ որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն։

Հարատև խաղաղություն, առաջընթաց և հաստատակամություն հայ ժողովրդին:

Տպել
Ամենաշատ