News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ռումինական Բակեու քաղաքի 93-ամյա բնակիչ Վասիլե Գորգոշը 30 տարի անհետանալուց հետո տուն է վերադարձել այն նույն հագուստով, որով վերջին անգամ նրան տեսել էին, հայտնել է Adevărul թերթը:

Գորգոշն ամբողջ կյանքում անասունների առեւտրով է զբաղվել, կանոնավոր կերպով մի քանի օրով լքել է տունը, մինչեւ որ 1991 թվականին մեկ անգամ հեռացել եւ այլեւս չի վերադարձել: Երկար փնտրտուքներից հետո նրան մահացած են ճանաչել: Սակայն 2021 թվականի օգոստոսի վերջին ֆերմերի տան մոտ, որտեղ ապրում են նրա երեխաները, մեքենա է կանգ ասել, եւ տեղի ունեցողին հետեւող հարեւանները ապշել են՝ տեսնելով, որ երեք տասնամյակ առաջ անհետ կորած Գորգոշն արդեն 93 տարեկան է:

Սկզբում ընտանիքը չի հավատացել կատարվածին՝ դա համարելով վատ կատակ, սակայն Վասիլեն նրանց առջեւ նույն հագուստով էր, որով վերջին անգամ նրան տեսել էին անհետանալուց առաջ: Նա բավականին լավ մարզավիճակում է, սակայն տառապում է ծերունական թուլամտությամբ եւ չի հիշում, թե ինչ է կատարվել վերջին երեսուն տարիների ընթացքում. միայն ասել է, որ այս ողջ ընթացքում «տանն է գտնվել»: Գրպանում հայտնաբերվել են նրա փաստաթղթերը, ինչպես նաեւ 1991 թվականի՝ դեպի Պլոեշտի քաղաք գնացքի տոմս: Ընտանիքը ենթադրում է, որ գուցե ինչ-որ մեկը նկատել է, որ ծերունին կորել է եւ բերել է նրան անձնագրում նշված հասցեով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ