News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2011 թվականին Հայաստանում մեկնարկեց համայնքների ընդլայնման եւ միջհամայնքային ասոցիացիաների ստեղծման հայեցակարգը: Նոր օրենքի կիրառումն սկսվել է 2016 թվականին՝ իշխանությունների նախաձեռնությամբ: Այս մասին ԱԺ-ում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական ​​հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Գալումյանը:

Նրա խոսքով՝ առաջին փուլում միավորվել են հանրապետության 486 համայնքներ: Արդյունքում 54 խոշորացված համայնք առաջացավ: «Այս օրենսդրական նախաձեռնության համաձայն նախատեսվում է միավորել Հայաստանի 441 համայնք: Արդյունքում կհայտնվի 37 նոր խոշորացված համայնք»,-ասաց Գալումյանը, ով խոստովանեց, որ ներկայիս իշխանությունները՝ չնայած գյուղացիների բողոքներին, շարունակում են «նախկինների» քաղաքականությունը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ