News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել Աֆղանստանում, նախատեսում են պահպանել գողության համար որպես պատիժ վերջույթները կտրելու կարգը։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով արմատական շարժման հիմնադիրներից մեկին՝ մոլլա Նուրուդդին Թուրաբիին։

AP-ը հիշեցնում է, որ Աֆղանստանում 1996թ. իշխանության գալով՝ թալիբները հաստատել էին ռեժիմ, որը հիմնված էր իսլամական օրենսդրության նորմերի խիստ կատարման վրա։ Կարգը խախտելու համար մտցվել էին կոշտ պատիժներ՝ վերջույթների անդամահատում, քարկոծում, հրապարակային մահապատիժներ։

Թուրաբիի խոսքով, որը թալիբների նախորդ կառավարությունում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ հիմա գլխավորում է բանտերի ծառայությունը, վերջույթների անդամահատումն ունի «զսպիչ էֆեկտ»։ «Ձեռքեր կտրելը չափազանց անհրաժեշտ է անվտանգության նպատակներով»,- ասել է նա АР հարցազրույցում։ Նրա խոսքով՝ թալիբների ներկա կառավարությունը առայժմ չի որոշել՝ պատիժն իրականացնե՞լ հանրային կարգով, թե՞ ոչ, այս հարցի վերաբերյալ «որոշում կմշակվի»։

«Բոլորը քննադատում էին մեզ մարզադաշտում պատժելու համար, չնայած մենք երբեք ոչիչ չենք ասել ուրիշների օրենքների եւ պատժամիջոցների մասին»,- «Թալիբանի» ներկայացուցչի խոսքերը մեջբերում է գործակալությունը։ Թուրաբին ընդգծել է, որ թալիբները «կառաջնորդվեն իսլամով, իսկ օրենքները կհամապատասխանեն Ղուրանին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ