News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը


Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը պետք է հանի այն կոստյումը, որ կարված չէր իր համար, բայց ինքը այնքան հարմարավետ հագավ եւ չի էլ պատրաստվում հանել իր վրայից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Բայց մենք օգտվում եւ օգտվելու ենք բոլոր այն հնարավորություններից, որոնք ընձեռնված են մեզ որպես խորհրդարանական ընդդիմություն: Սա չի նշանակում, որ մենք սահմանափակվելու ենք միայն ԱԺ-ով: Իհարկե, այս իշխանությունը հնարավոր չէ հեռացնել միայն խորհրդարանական պայքարով: Փողոցային պայքարը շարունակվելու է, սինխրոն է լինելու խորհրդարանական աշխատանքի հետ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ