News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Fridays For Future շարժման նախաձեռնությամբ Բեռլինի կենտրոնում կլիմայի պաշտպանությանը նվիրված բազմահազարանոց ցույցեր են ընթանում: Դրան մասնակցում է շվեդ էկոակտիվիստ, 18-ամյա Գրետա Թունբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ցույցը, որը տեղի է ունենում ընտրությունների նախօրեին, կոչված է գերմանական ապագա կառավարության ուշադրությունը հրավիրել գլոբալ տաքացման խնդրի վրա: Ցույցը պետք է մոտ 20 հազար մասնակից հավաքեր, սակայն նրանք տասնյակ հազարավոր էին: Ոստիկանության պաշտոնական տվյալներ դեռ չկան:

Ցուցարարների մոտ պաստառներ են՝ «Տատիկ, ի՞նչ է ձնեմարդը», «Բնությունը չի բանակցում», գրություններով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ