News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Գաղտնի տվյալները կարող են հասանելի լինել IOS 15-ով աշխատող բոլոր Apple սմարթֆոնների համար, հայտնել է GizChina-ն:

Անվտանգության մասնագետ Խոսե Ռոդրիգեսն ասել է, որ որոշ մանիպուլյացիաների միջոցով իրեն հաջողվել է մուտք գործել նոր iOS 15-ով աշխատող iPhone-ի «Նշումներ» հավելված: Ռոդրիգեսը բացատրել է, որ այս հավելվածում կարող են մասնավոր տեղեկություններ պահվել, ինչպիսիք են հասցեները կամ գաղտնաբառերը:

Փորձագետը հեռացրել է Face ID համակարգը՝ առանց գաղտնաբառի մուտք գործելու ձեւը ցուցադրելու համար: Այնուհետեւ նա ստեղծել է «Ունիվերսալ հասանելիություն» գործառույթը եւ ձայնային հրահանգների եւ զանգերի հետ կապված մի շարք գործողությունների միջոցով մտել «Նշումներ» հավելված:

Apple-ը շնորհակալություն է հայտնել Ռոդրիգեսին օգնության համար, խոստացել լուծել խնդիրը եւ նրան 5000 դոլար պարգեւավճար է վճարել: Ամենայն հավանականությամբ, բացթողումը կշտկվի հաջորդ թարմացման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՏԱ նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է հուշագիր
FutureTech համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական…
Հարավային Կորեայում սկսել են արհեստական ​​ինտելեկտ օգտագործել ՝ սեռական հանցագործություններին հետեւելու համար
Սեռական հողի վրա թվային հանցագործությունների դեմ պայքարի քաղաքային կենտրոնը ներդրել է․․․
Ամստերդամը պաշտոնյաների հեռախոսներում կարգելի TikTok-ը, իսկ հետո, հնարավոր է, Telegram-ը․ NL Times
Նրա խոսքով՝ հրաժարվելով նման հավելվածներից՝ Ամստերդամը ցանկանում է կանխել անձնական տվյալների․․․
Էստոնիայում պաշտոնյաներին կարգելեն օգտագործել Tik Tok-ը
Համապատասխան հրաման է եղել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների պետական կենտրոնից․․․
Բելգիացին ինքնասպան է եղել արհեստական ինտելեկտի հետ երկու ամիս շփվելուց հետո. L'Avenir
Բելգիացին, որը տարվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով եւ շուրջ երկու ամիս քննարկել արհեստական ․․․
Բիթքոյնի գինն աճել է մինչեւ 28 հազար դոլար
Բիթքոյնը վաճառվում է 28 136 դոլարի մակարդակում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ