
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 17:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: