News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 17-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ արցախյան եւ հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Իրազեկում են, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։

Նշենք, որ Արցախում պարսիկ բանվոր շինարարների հայտնության թեման բացել էր ArmLur.am լրատվական կայքը, որից հետո կասկածներ հայտնվեցին այլ ԶԼՄ-ներում, որ պարսկական անձնագրերով գուցե ադրբեջանցիներ լինեն Արցախում:
Եւ, ահա, Արցախի ԱԱԾ-ն փորձեց փրկել նախ իր, ապա նաև ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի եւ նրա եղբոր դեմքը:

Իսկ ինչի՞ մասին է խոսքը. բանն այն է, որ ArmLur.am լրատվական կայքը դեռեւս սեպտեմբերի 15-ին գրել էր, որ Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում պարսիկներ են հայտնվել, ինչը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց նաև համայնքապետ Արթուր Գրիգորյանը՝ բացատրելով, որ պարսիկներն այդ համայնքում շինարարություն են իրականացնում:

Բանվոր-շինարար պարսիկներին հատուկ վիզայով Արցախ է մտցրել «Կապավոր» ընկերությունը, որը Արցախի կառավարության կողմից տրամադրված «տենդերով» շինարարություն է իրականացնում գյուղում ու տներ կառուցում: Եվ այստեղ ուշագրավ է, որ Արցախի ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը եւ «Կապավոր» ընկերության տնօրեն Արման Հակոբջանյանը հորեղբոր որդիներ են:

Ստացվում է՝ Արցախի ԱԱԾ-ն հերքում է եղբոր գործունեությունը, այսինքն՝ փորձում է փրկել նրա դեմքը: Ու եթե նույնիսկ ադրբեջանցիներ եղած էլ լինեն, Արցախի ԱԱԾ-ն, բնականաբար, դա խնամքով կթաքցնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ