
Հոնկոնգում «Հանուն Չինաստանում հայրենասիրական դեմոկրատական շարժման դաշինքը» հայտարարել է ինքնալուծարման մասին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ դաշինքի անդամների մեծ մասը կազմակերպության գոյության դադարեցման մասին կամավոր եւ համակարգված որոշում է կայացրել դրա նիստի ժամանակ:
Ավելի վաղ Հոնկոնգի իշխանությունները տարբեր ժամկետներով ազատազրկման էին դատապարտել ինը ակտիվիստի, որոնց գործունեությունը սպառնալիք էր ներկայացնում ՉԺՀ-ի ազգային անվտանգության համար: Մեղադրյալների թվում էին ընդդիմության ներկայացուցիչներ եւ նախկին քաղաքական գործիչներ:
Դաշինքի անդամների ձերբակալությունները կապված են կազմակերպության՝ իրավապահ մարմինների հետ համագործակցությունից եւ դրա գործունեության մասին տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու հետ: