News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հինգ մարդ է անհետ կորել Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Յունան նահանգում նավակի խորտակման հետեւանքով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով 22:20-ին, Յուլուն Նասի ինքնավար շրջանում՝ Ցզինշա գետի վրա: Ոստիկանությունը պարզաբանել է, որ միջադեպի պահին նավակի վրա վեց մարդ կար, նրանցից մեկը կարողացել էր ինքնուրույն ափ հասնել:

Փրկարարները շարունակում են անհայտ կորածների որոնումները: Իշխանություններն ավելի քան 230 մարդ եւ չորս մոտորանավակ են մոբիլիզացրել: Միջադեպի պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ