News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա պատարագի ընթացքում կոչ է արել ընդունել միգրանտներին եւ չզրկել նրանց հույսից՝ նշելով, որ ցանկացած սահմանափակումը հանգեցնում է դիկտատուրային ու բռնությանը:

«Ցանկացած սահմանափակումն ու մեկուսացումը, այլախոհներին հեռացումը հանգեցնում է դիրքորոշումների ծայրահեղացմանը, ինչը ծնում է դիկտատուրա եւ բռնություն: Դրանք են պատմության մեջ բազմաթիվ չարիքների արմատները»,-ասել է Հռոմի Պապը: Պատարագը հեռարձակվել է Vatican News հարթակում:

«Այսօր նշվում է Միգրանտների եւ փախստականների միջազգային օրը: Անհրաժեշտ է միասնական լինել առանց նախապաշարմունքի, վախի, հոգ տանելով թույլերի, միգրանտների, անօրինական փոխադրումների զոհերի մասին: Մենք պետք է կառուցենք ավելի բաց աշխարհ, որում ոչ ոք չի բացառվում»,-ասել է հովվապետը:

Միգրանտների ու փախստականների միջազգային օրը ամենամյա կաթոլիկ տոն է լողացող ամսաթվով: Այն հիմնադրվել է 1914 թվականին Հռոմի Պապ Պիոս X-ի կողմից՝ ի նշան սոլիդարության իտալացի կաթոլիկներին, որոնք ստիպված էին Իտալիայից մեկնել ուրիշ երկրներ արտագնա աշխատանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ