News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ավելի կարեւոր է եւ նպատակային, ոչ թե վթարների թիվը պակասի, այլ  այն վթարները, որոնց արդյունքում զոհեր են լինում կամ ծանր  մարմնական վնասներ, նման դեպքերը բացառեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը` անդրադառնալով հանրապետությունում վերջին տարվա ընթացքում վթարների թվի աճին:

«Վթարների թվի մեծացումը բնականոն գործընթաց է, որովհետեւ նույնիսկ այն երկրներում, որտեղ պայքարում են զոհերի նվազման համար, վթարների քանակը երբ շատանում է, իրենք այդքան էլ ցավալի չեն ընդունում: Ավելի կարեւոր է եւ նպատակային, ոչ թե վթարների թիվը պակասի, այլ  այն վթարները, որոնց արդյունքում զոհեր են լինում կամ ծանր  մարմնական վնասներ, նման դեպքերը բացառեն: Վթարների քանակի բարձրացումը ամենամեծ մտահոգությունը չէ  եւ ավելի կարեւոր է, որ զոհեր ու ծանր մարմնական վնասվածքներ են դրանց պատճառով լինում, ինչը տարբեր պատճառներ ունի` սկսած երթեւեկության կազմակերպումից, տրանսպորտային միջոցի վիճակից, տեխնիկական վիճակից, վարորդի վիճակից, վարորդի վարքագծից եւ նաեւ բարձր արագությունից: Որովհետեւ եթե բախումը լինի 30, 40, 50 կմ/ժ արագության եւ 70, 80 եւ 90 արագության տակ,  բնականաբար անհամեմատելի է: Պետք է նշել, որ զոհերի ծանրակշիռ մասը մարզերում տեղի ունեցող վթարների ժամանակ է լինում, որտեղ ընդհանրապես կահավորանքի մասին խոսելն ավելորդ է, լուսավորության մասին խոսելը նույնպես ավելորդ է եւ այս ամենը երբ որ գումարում ենք մի շարք արատավոր երեւույթներ, ստանում ենք այն, ինչ-որ  3-4 տարվա մեջ մենք ունեցանք, ունենք եւ նայելով այս ամենին մի փոքր դժվար կլինի դրական կողմի վրա ուղղություն վերցնել»,-ասաց նա:  

Ղահրամանյանը նշեց, որ Կառավարությունը երթեւեկության կազմակերպումը դնում է ոստիկանության վրա, սակայն ոստիկանությունը միայն մայրաքաղաքում է կազմակերպում երթեւեկությունը, իսկ մարզերում այդպես չէ, դրանով մարզերում ՏԻՄ-երն են զբաղվում: 
Ղահրամանյանը նշեց, որ մարզերում ճանապարհներին շատ քիչ ոստիկանական կարգախմբեր են երթեւեկում, հանրության կողմից ոչ ճիշտ վարքագիծ է դրսեւորվում:

«Օրինակ ճանապարհի մի հատվածում ասֆալտը վնասված է ՏԻՄ ներկայացուցիչը կամ թքած ունի, կամ ֆինանսներ չունեն վերանորոգելու, իսկ վարորդներն էլ չեն պահպանում անվտանգության կանոնները, եւ իրենք են վնասներ կրում, քանի որ ՏԻՄ ներկայացուցիչն էլ չի պատժվում»,-ասաց նա:

Ղահրամանյանը նշեց, որ վերջին տարիներին ամենաքիչ մահերը գրանցվել են 2016 թվականին, երբ շատ խիստ են եղել ամրագոտու նկատմամբ վերահսկողությունը, այդ տարի եղել է 267 մահվան ելքով վթար:

«Ամրագոտու կիրառումը զգալի դրական փոփոխություններ բերեց: Մյուսը ալկոհոլ օգտագործելու հնարավորությունը եւս հնարավոր չէ ամեն րոպե ստուգել: Թեկուզ ոստիկանությունը թերանում է, բայց չեն էլ կարող 700 հազար վարորդի սթափություն ամեն վայրկյան ստուգեր»,- ասաց նա:
Ղահրամանյանը նշեց, որ բալային համակարգը պետք է փոփոխություններ ներմուծեր, սակայն այն ամբողջությամբ չի աշխատում. «Թերացումն այն եղավ, որ համապատասխան կարգավորումներ չներդրվեցին, նոր պարեկային մեքենաների վրա եւ ներկայումս 10 հազարից ավելի վարորդներ զրկված կամ կասեցված վարորդականներով երթեւեկում են եւ իրենց բացահակյտելը նախատեսված էր ավտոմատ իրականացնել, բայց այդ մեխանիզմների ներդրումը հետաձգվում է»,-ասաց նա:

Ղահրամանյանը նշեց, որ այս հարցերը մեր երկրում ստեղծված իրավիճակում առաջնային չեն համարվում եւ կարող է իրավիճակի կարգավորման համար երկար ժամանակ պահանջվել:

Տպել
Ամենաշատ