News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արցախի հերոս մայոր Դավիթ Առուշանյանի տարեց մայրն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր՝ որդու լուսանկարը ձեռքին։

Նա համոզված է, եթե Հայաստանում իշխանության ղեկին չլիներ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չէր սկսվի, լինելու դեպքում էլ կդադարեցվեր շատ ավելի վաղ։

«Եթե ինքը (Փաշինյանը-խմբ.) չլիներ, Արցախը չէր վաճառվի։ Տեսնո՞ւմ եք՝ հանձնել բառը չեմ օգտագործում։ Այն վաճառված է փողով, փաստեր ունեմ ու ասելու եմ։ Նիկոլ, հողերը ծախել ես, երկիրը ծախել ես, որովհետև քոնը չէր։ Ղազանչեցոց եկեղեցու անեծքը քո ընտանիքի վրա, վառվես ամբողջ կյանքում, դժոխքի բաժին դառնաս»,- ասում է զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը։

Ալեհեր կինը պատմում է, որդին հերոս էր նաև կյանքում, 30 տարեկանում արդեն չորս երեխա ուներ։

«Հիմա ումի՞ց պետք է վախենամ, կյանքն ինձ համար գոյություն չունի: Ինքը 5 հազար զոհ չունի, 10-20 ունի, որովհետեւ էդ 5 հազարի հետ ծնողն էլ է մահացել, եղբայրն էլ, քույրն էլ: Ինձ համար կյանք գոյություն չունի: Մի հատ գնացեք Գորիս, Սյունիքը գլխատել է, Առուշ Առուշանյանը, Փարամազյանն իրեն ինչ են արել: Նստացրել է բանտում, որ հող ծախի: Իր համար հող է, մեզ համար՝ հայրենիք: Այ ստոր արարծ, ես քեզ եմ սպանելու: Հեսա դինամիտ եմ ման տալիս հետս: Մի՞թե ձեր մեջ մի Թեհլերյան չկա»,- ասաց կինը, որը Դավիթ Առուշանյանի մայրն է:

Նշենք, որ Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար:

Մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավել զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Նրա հուղարկավորությանը մասնակցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Դավիթ Առուշայնաը ՊԲ շարքերում ծառայել է 2006 թ.-ից: Զբաղեցրած պաշտոններում բարձր մակարդակով կազմակերպել եւ իրականացրել է իր վրա դրված մարտական խնդիրները: Դ. Առուշանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թ. ապրիլին եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:

Մայոր Դավիթ Առուշանյանի հերոսությունը. նա 3 ՀՄՄ է փոխել եւ խոցել հակառակորդի 4-ից ավել զրահատեխնիկա ու կենդանի ուժ

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ