News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Տաշիր քաղաքի, երկուսը՝ Միխայլովկա գյուղի բնակիչներ, Տաշիրի տարբեր առանձնատներից գողություններ են արել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողությունների վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո սեպտեմբերի 23-ին կասկածյալները բերման ենթարկվեցին բաժին։ Պարզվել է՝ նրանք սեպտեմբերի 20-ի գիշերը բացել էին Գետափնյա փողոցի տներից մեկի պատուհանը, գողացել արծաթյա շղթա, ժամացույց, օծանելիք, կենցաղային իրեր ու արհեստագործական գործիքներ։ Սեպտեմբերի 19-ից 20-ը, ստույգ օրն ու ժամը ճշտվում է, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել էին Աբովյան փողոցի առանձնատներից մեկի պատուհանը, հափշտակել բջջային հեռախոս, օծանելիք, սննդամթերք, կենցաղային պարագաներ, մալուխ, ավտոմեքենայի տեխնիկական բանալիներ, էլեկտրական շաղափ և այլ իրեր: Ընդհանուր առմամբ՝ 10 գողություն էին արել։

Տուժողներից ընդունվել է հաղորդում։

Հարուցվել է քրեական գործ։

Կասկածյալները ձերբակալված են։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ