News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դեսպաններ է նշանակում քաղաքական դեմքերի, չնայած ժամանակին ինքն էր կտրուկ դեմ արտահայտվում այդ պրակտիկային: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ հատկապես ԱՄՆ-ում և Ուկրաինայում հայ համայնքը շատ դժգոհ է նոր դեսպանների նշանակումից: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հետ կապված նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»:

Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ՀՀ արտգործնախարարի նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պետք է աշխատանքի անցներ հենց այդ դեսպանատանը: Սակայն, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ամեն ինչ արել է, որ նրա նշանակումը հնարավոր չլինի:

Պատճառը, մեր տեղեկություններով, Մակունցի վախերն են. բանն այն է, որ եթե Աննա Նաղդալ յանը դառնար ԱՄՆ դեսպանատան աշխատող (ըստ որոշ տեղեկությունների, նա դեսպանատան երկրորդ դեմքն էր լինելու), իր գիտելիքներով կգերազանցեր Լիլիթ Մակունցին։ Ըստ այդմ, Լիլիթ Մակունցը հավանաբար անհանգստացել է, որ դիվանագետի կրթություն ունեցող Աննա Նաղդալ յանի կողքին իր ոչ կոմպետենտ լինելն առավել ցցուն է երևալու, եթե նույնիսկ Աննա Նաղդալ յանը ավելի ցածր պաշտոնի նշանակվեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Կո՛չ ենք անում ձեզ, հարգելի՜ հայրենակիցներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ…
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Մենք ուզում ենք հետ գնանք տուն՝ Արցախ. Հիմա այս շարժումը, որ սկսել է Բագրատ...
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
«Պահեստազորի սպաների շարժում»-ը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների շարժումը», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն...
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Իրենք իրենց մխիթարում են. ասում են՝ դե մի 50 հոգի են, դե մի 300 հոգի են, շատ չեն...
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց. Թեւանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները
Կան տարբեր պատկերացումներ, թե ինչպես պետք է իրականացնել հեղափոխությունը/իշխանափոխությունը։ Այս առումով Բագրատ...
Ամենաշատ