News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վ.Ս.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու ուղղությամբ հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Ն.Կ.-ի հետ և վերջիններս, միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տևական ժամանակ, հանցավոր ճանապարհով ձեռք են բերել ֆինանսական միջոցներ:

Այսպես՝ 2020թ. ընթացքում Ն.Կ.-ի կողմից «https://www.facebook.com/» սոցիալական կայքում «https://www.facebook.com/104110805147302» հղումով ստեղծվել է «Money Man credit» անհատական տվյալներով օգտահաշիվ` որպես վարկային կազմակերպության էջ:

Ձևավորած էջի միջոցով ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ՝ 2020թ. հոկտեմբերի 30-ից մինչև 2021թ. հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, խեղաթյուրելով իրականությունը, բանկային քարտի կամ «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ պարզել են համացանցի հիշյալ սոցիալական կայքի օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները, դրանց կցված բջջային հեռախոսահամարներին ելքային փոխանցումներ կատարելու նպատակով  թվերի տեսքով ստացված գաղտնաբառերը:

Վերջիններս, ներկայացնելով որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ կամ նրանց անվամբ և նույնականացման տվյալներով «Թել-Սել» ՓԲ ընկերությունում գրանցված «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակների մուտքանունների և գաղտնաբառերի կիրառմամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել էլեկտրոնային դրամապանակներին, տնօրինել հաշիվները և փոխանցումներ կատարելու եղանակով հափշտակել դրանցում առկա խոշոր չափերի՝ ընդհանուրը 1.041.900 ՀՀ դրամ գումարը:

Հաշվի առնելով կիբեռհանցագործության այս տեսակի տարածումը՝ վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ ինչպես վերոնշյալ անձանց կողմից կատարված, այնպես էլ համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիները դիմեն իրավապահ մարմիններին՝ միաժամանակ նաև զերծ մնալով սոցիալական ցանցերում կամ համացանցային այլ հարթակներում նմանատիպ գործարքներում ընդգրկվելուց կամ անձնական տվյալներ տրամադրելուց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ