News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Պողոսյանն այն բժիշկներից է, որ 44-օրյա պատերազմի հենց սկզբից Արցախ է մեկնել, եղել է ամենաթեժ կետերի հոսպիտալներում։

Բժիշկը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է՝ բժիշկները վիրավորների ծավալից արդեն հասկանում էին, որ թեժ մարտեր են ընթանում։

«Պատերազմի հաջորդ օրը ընկերոջս հետ, որը նույնպես բժիշկ է, դիմեցինք զինկոմիսարիատ, որ ավելի կանոնակարգված լինի մեր գնալը։ Ես ի սկզբանե որոշել էի, որ առաջնագիծ եմ գնալու, որովհետեւ Ապրիլյան պատերազմի ժամանակ արդեն եղել էի այնտեղ։ Սկզբից գնացինք հարավ՝ Ջաբրայիլ, հետո զորքի հետ արդեն հետ քաշվեցինք, տեղակայվեցինք Հադրութում, ու սկսվեց պատերազմը՝ իր բոլոր արհավիրքներով։ Չեղավ մի վիրավոր, որը կարիք ունենար ու բուժօգնություն չստանար, եթե հասել էր բուժկետ։ Ցավոք, ունեցանք բազմաթիվ դեպքեր, երբ արդեն վիրավորներն առանց վերջույթների մեզ էին հասնում։ Ծանր վիրահատումներ էին՝ ծանր անդամահատումներով»,- պատմում է բժիշկ Պողոսյանը։

Պողոսյանն ասում է՝ ռազմական բժշկության ոլորտում կան դեպքեր, որոնց ժամանակ բժիշկը վիրավորներին տեսականորեն պետք է մոտենա. «Շփվում էիր վիրավորի հետ, որը գիտակցություն ուներ, հասկանում էր՝ ինչ է կատարվում, բայց որը շանս չուներ ապրելու, որովհետեւ շատ արագ էր հասել բուժկետ, դա էլ իր բարդություններն էր բերում՝ տեսակավորման, բուժօգնություն ցույց տալու հետ կապված։ Ըստ ռազմադաշտային բժշկության օրենքների՝ պետք է բժիշկն օգնություն ցույց չտա այն վիրավորին, որն ապրելու շանսեր չունի։ Վիրավորներին չես կարող տեսականորեն մոտենալ, քանի որ բոլորը քո երեխաներն են»։

Բժիշկ Կարեն Պողոսյանը պատերազմից նաեւ դրվագներ է հիշում. «Ծնողը գտել էր երեխային շատ դժվար փնտրելուց հետո, ընդամենը 20 րոպե էր անցկացրել երեխայի հետ եւ ռմբակոծության հետեւանքով աչքի առաջ կորցրել էր երեխային, եւ ինքն իր երեխային վերցրած հասել էր հիվանդանոց։ Ռմբակոծության հետեւանքով բեռնատարով մեզ մոտ տեղափոխեցին վիրավորներին, այնքան շատ էին։ Սպան, որը երկու ստորին վերջույթը ամպուտացվել էր, բայց գիտակցություն ուներ, ասում էր՝ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ես լավ եմ, օգնեք երեխաներին, սպան մահացավ»։

Պողոսյանը պատմում է, որ այս պատերազմում պատվով դուրս եկան նաեւ կին բուժաշխատողները. «Եկել էին եւ՛ Երեւանից, եւ՛ Հադրութից։ Աղջիկներն այդ ռմբակոծության տակ, անգամ թշնամու ներթափանցման ժամանակ մեկ քայլ հետ չգնացին։ Մեկ առաջարկում էինք՝ լքել տարածքը, բայց նրանք ասացին, որ կմնան զինվորի կողքին եւ մնացին մինչեւ վերջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ