News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ժամը 2-ի կողմերն էր, երբ զինկոմիսարիատի աշխատակիցը մոտեցավ ավտոբուսին, վերջին անվանակոչն իրականացրեց, բարի ճանապարհ մաղթեց ու... ուղղությունը Հադրութն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը:

«Ճանապարհը կարճ չէր, մտածելու բան՝ ինչքան ուզես:

Զանգերի աննկարագրելի քանակը անընդհատ շեղում էր բուն մտածելուց, 3 տեսակ զանգ էր լինում, ընկերներս՝ ով ոգեկոչում, հետևիցս գալու խոստումներ էր տալիս, դուխ ու հավատ էր ներշնչում, այսօրվա նման ականջումս զրնգում է Սևակի զանգը՝ Մեռնողը դավաճանա... Սերգոն Զանգում էր ամեն 5 րոպե՝ ուր հասաք, ինչ կա՞, քիչ ուշ գալիս եմ...

Զանգում էին նաև բարեկամներ, մոտիկ մարդիկ, հիմնականում ասելու՝ քեզ պետքա՞, ու՞ր ես գնում և այլն...

Եվ ամենակարևորը՝ ընտանիքս, որպեսզի իրենց հույզերը ինձ չփոխանցեն, մայրս ու կինս զանգում էին հերթով, ով այդ պահին կարող էր առանց լացի խոսել. Ոնց ես Բալես? Նար ուր եք հասել...

Ավտոբուս նստելուց, ընդհանուր ընկերը ծանոթացրեց Կարենի հետ, միասին էինք և երկուսս էլ բացի իրարից մարդ չէինք ճանաչում ավտբուսում, իսկ որպեսզի կարողանամ ներկայացնել ողջ ավտոբուսը բառերը քչություն կանեն, այդքան հույզ, այդքան առնականություն, այդքան տարբերություն, այդքան տղամարդկություն, այդքան վախ ու համառություն մեկտեղված էր այդ մի քանի քառակուսում...

Դե ինչպես հատուկ է այդքան տղամարդկանց մեջ՝ ճանապարհին սկսվեց խմիչքը, տարբեր փոքր խմբերով, հետո մի մեծ ընտանիքի նման՝ բոլորով... Ամենքս մեր խմելու առիթն ունեինք՝ մեկը վախն էր հաղթահարում, մեկը Երևանում թողած պրոբլեմներն էր թաղում խմիչքով, մյուսն էլ երևի սիրում էր խմել... Չթաքցնեմ, կոկոններս տաքացավ, նաև երգեցինք,աղմկեցինք իրար ոգևորեցինք...

Ի վերջո երկար ճանապարհի, տարբեր պոստերում ստուգումների, ճանապարհին արդեն միմյանց հետ հասցրած կռվել ու եղբայրանալով հասանք Արցախ:

Ազատ Արցախը ողջունեց մեզ...

Ճանապարհին ավտոբուսը, ի պատիվ փորձառու վարորդի, մթության մեջ առանց լույսերի էր վարում, դա անվտանգության պահանջ էր և համատարած մթության մեջ մխրճվելով՝ հասանք Հադրութի լեգենդար աորամաս...

Զորամասում մի քանի մոմ ու ձեռքի լապտեր էր ընդամենը, գրանցվեցինք, ստացանք համազգեստ, զենք և համապատասխան ատրիբուտներ...

Զանգ՝ Սերգոն էր. Նար, գալիս ենք, էդտեղ, զորամասում խոսիր, որ միանգամից էդտեղ գանք, գրանցվենք ու բոլորով միասին լինենք... Կապն անջատվեց, բայց քանի որ, ինքս էլ, համ ուզում էի միասին լինել, համ պատկերացնում, թե որտեղ պիտի լինենք, չգիտեի ոնց վարվել...

Երբ բոլորով ստացանք համապատասխան պարագաները ծանոթացա Պարույրի ու Ձյաձ Ռուբոյի հետ, հայր ու որդի, Ձյաձ Ռուբոն ասաց՝ եկել եմ, որ տղուս մենակ չթողեմ...

Հրամայվեց գնալ կազարմա սնվել և հանգստանալ... ուշ էր. ես ու Կարենը միասին գտանք երկու ազատ մահճակալ, հեռախոսի լույսի ներքո մի քանի կտոր բան կերանք ու քնեցինք....

Ի՞նչ եղավ վաղը… կպատմեմ վաղը...

Իսկ մենք չգիտեինք, որ մեզ տանում են պլանավորած պարտության...»,- վերհիշելով գրել է Մանթաշյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ