News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը Թուրքիայի նախագահին մեղադրել է Միջերկրական ծովի արեւելքում եւ Մերձավոր Արեւելքում Օսմանյան կայսրություն ստեղծելու փորձերի մեջ: Նրա խոսքով, աշխարհաքաղաքականության նկատմամբ նման մոտեցումը կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանային անվտանգության վրա:

Նիկոս Քրիստոդուլիդեսը մատնանշել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը ոչ միայն Կիպրոսում, այլեւ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ տարածաշրջանի արաբական այլ երկրներում:

«Մենք տեսնում ենք Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմականացում,- ասել է Քրիստոդուլիդեսը Associated Press-ին տված հարցազրույցում,- եւ դա մեծ մտահոգություն է պատճառում տարածաշրջանի բոլոր երկրներին»:

Քրիստոդուլիդեսը հիշել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարեւան երկրների հետ» քաղաքականությունը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնական գաղափարն է:

««Զրո խնդիր հարեւանների հետ»-ը ավարտվեց նրանով, որ Թուրքիան խնդիրներ ունեցավ բոլոր հարեւանների հետ»,- ասել է նա: «Չկա մի երկիր, որը խնդիրներ չունենա Թուրքիայի հետ»: «Այն, ինչ մենք տեսնում ենք Թուրքիայում, տարածաշրջանում Օսմանյան կայսրության նոր քաղաքականության խթանման փորձ է»,- ասել է կիպրացի նախարարը: «Թուրքիան ցանկանում է դառնալ տարածաշրջանային հեգեմոնիա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ