News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսն ստացել է ռուսական БТР-82А զրահամեքենաների առաջին խմբաքանակը, երկրորդ խմբաքանակը կստացվի այս տարվա նոյեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մինսկի Օզերիշչե երկաթուղային կայարան է եկել «Արզամասի մեքենաշինական գործարան» ԲԸ արտադրության БТР-82А զրահամեքենաների առաջին խմբաքանակը։ Նոր զրահատեխնիկայի հիմնական մասը կմտնի Բելառուսի 120-րդ առանձին մեքենայացված բրիգադի սպառազինության մեջ։ БТР-82А-ի մի քանի միավոր կստանան 72 ՄՈւԿ-ը (Միավորված ուսումնական կենտրոն) եւ Բելառուսի Ռազմական ակադեմիան»,- տեղեկացրել են պաշտպանական գերատեսչությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ