News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կրասնոդարի երկրամասում աշխատող Ֆանագորյան հնագիտական ​​արշավախմբի մասնագետները նախատեսում են արհեստական ​​ինտելեկտի միջոցով հավաքել 2500 տարի առաջ կոտրված ամֆորաները, գրել է ՏԱՍՍ-ը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ հնագետները փորձում են վերականգնել Ֆանագորիայի առաջին գաղութարարների տանը հայտնաբերված ամֆորաները: Մինչ օրս պահպանվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ: Մասնագետներին հաջողվել է ձեռքով վերականգնել մի քանի անոթներ, սակայն դա չափազանց աշխատատար գործընթաց է: Այդ իսկ պատճառով հնագետները որոշել են փորձել օգտագործել ժամանակակից թվային տեխնոլոգիաները՝ բեկորների ավտոմատ ընտրության համար:

Արհեստական ​​բանականությունը կգնահատի ամֆորայի յուրաքանչյուր կտորի բնութագիրը եւ դրանք կհամեմատի այլ բեկորների հետ: Այնուամենայնիվ, նախ պետք է ստեղծել բեկորներից յուրաքանչյուրի եռաչափ մոդելը: Դրա համար յուրաքանչյուր կտոր պետք է մի քանի անգամ լուսանկարվի տարբեր կողմերից:

«Ծրագիրը [որը կօգնի կոտրված ամֆորաների հավաքմանը] պետք է դրանք [բեկորները] վերլուծի ձեւի, հաստության եւ այլ պարամետրերի առումով: Մեր օրերում արագորեն զարգանում են արհեստական ​​բանականությունն ու մեծ տվյալների տեխնոլոգիաները, եւ ձեռքով նման աշխատանքներ կատարելը այժմ ավելի արագ է ընթանում: Սակայն ցանկանում ենք ներգրավվել նոր գործիքների մշակման գործընթացում, փորձարկել նոր մեթոդ եւ տեսնել, թե արդյո՞ք հնարավոր կլինի լուծել այսպիսի տքնաջան եւ ժամանակատար խնդիրը թվային տեխնոլոգիաների միջոցով», - ասել է արշավախումբի ղեկավարի տեղակալ Սերգեյ Օստապենկոն՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ