News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մրցանակային iPhone 13-ի էկրանը պարգեւատրվել է DisplayMate լաբորատորիայի կողմից , տեղեկացնում է Լենտա.ռու-ն՝ հղում կատարելով iClarified-ին։

Լաբորատորիայի մասնագետները թեստերի արդյունքներով ֆլագմանի էկրանին շնորհել են «Սմարթֆոնների լավագույն դիսփլեյ» տիտղոսը։

Ինչպես նշվում է կազմակերպության հաշվետվությունում, iPhone 13 Pro Max-ը ունի «գերազանց դիսփլեյ համաշխարհային դասի բարձր մակարդակի սմարթֆոնների համար»։ Հաղորդագրությունում ասվում է, որ էկրանն ունի տրամագծի գերազանց ճշգրտություն եւ արտադրողականություն, որը վիզուալ առումով չի տարբերվում իդեալականից։

Թեստերի արդյունքներով՝ Apple սարքի առաջնային վահանակը ստացել է A+ վարկանիշ եւ, համաձայն տվյալների, 12 ռեկորդ է սահմանել։ Մասնավորապես, դիսփլեյն ունի գունահաղորդման ամենաբարձր բացարձակ ճշգրտություն, գույնի ամենափոքր առավելագույն փոփոխություն, լայնէկրան պատկերի ցայտունության ամենաբարձր մակարդակ OLED-մատրիցաների համար, էկրանի առավելագույն տեսանելի թույլատրում։

«iPhone 13 Pro Max-ն ունի բազմաթիվ կարեւոր կատարելագործումներ, բարելավումներ եւ դիսփլեյի ֆունկցիոնալ հնարավորություններ, այդ թվում՝ արտադրողականության բազմաթիվ նոր ռեկորդներ, որոնք կարճ նկարագրված են ստորեւ»,- ասվում է եզրակացությունում։

iPhone 13 Pro Max-ն ունի 6,7 դյույմ OLED-էկրան, Super Retina XDR՝ 2778 х1284 պիքսել թույլտվությամբ եւ պատկերի թարմացման 120 հերց հաճախականությամբ։ Սերիայի ամենաթանկ սարքը Ռուսաստանում 160 հազար ռուբլի է։

2020թ. աշնանը լավագույն դիսփլեյի կոչումը շուկայում iPhone 12 Pro Max-ի էկրանինն էր։ Թեստերի արդյունքներով՝ նոր սարքի առաջնային վահանակը որակի 11 ռեկորդ է սահմանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ