News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում տեղադրել է մի գրառում, որում հայտնել է, որ Վրաստան է ժամանել։

«Բարի լույս, Վրաստան: Արդեն Վրաստանից, ութ տարի անց»,-գրել է նա, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Թե ինչ է նշանակում այդ գրառումը, անհասկանալի է: Ներկայումս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է գտնվում քաղաքական գործիչը եւ արդյոք նրան հաջողվել է վերադառնալ հայրենիք:

Այս շաբաթ օրը Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես նշել է Սաակաշվիլին, նա մտադիր է պաշտպանել քաղաքացիների կամարտահայտումն ու մասնակցել՝ հանուն երկրի փրկության։

Սաակաշվիլին Վրաստանը գլխավորել է 2008-2013 թվականներին: 2013-ին հերթական ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը: Դրանից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից մի քանիսում նա հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման: 2015-ին նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից եւ արդեն 6 տարի է՝ Ուկրաինայի քաղաքացի է:

Մեկ անգամ եւս հայտարարելով Վրաստան իր այցի մասին՝ Սաակաշվիլին հայտնել է, որ չի վախենում ձերբակալությունից: Մինչդեռ երկրի կառավարությունը խոստացել է, որ նախկին նախագահը «վրացական հողի վրա ոտք դնելուն պես կձերբակալվի»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ