News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում  քարոզչական ճնշումը մեծանում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի կառավարության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, փաստացիորեն, ուղղակի դիմել է Ադրբեջանի ժողովրդին՝ շեշտադրելով Իրանի հետ դավանական ընդհանրության հանգամանքը։

Իրանցի նախարարի «Ադրբեջանը իսլամական Իրանի քաղաքակրթական տարածքում է, և նրանք պետք է կարողանան մեզնից օրինակ վերցնել» միտքը, եթե փորձենք «թարգմանել» դիվանագիտական լեզվից, ըստ էության, հորդոր է Ադրբեջանի ժողովրդին, օրինակ վերցնելով Իրանից, իրականացնել իսլամական հեղափոխություն և տապալել Բաքվի բռնապետին։

Կարծում եմ՝ ալիևյան և էրդողանական վարչախմբերին, մեղմ ասած,  ամենևին չի խանդավառի իրանցի պաշտոնյայի նաև այն հայտարարությունը, որտեղ նա պնդում է, որ «Ադրբեջանի ժողովուրդը մեր ժողովուրդն է», քանի որ Բաքու-Անկարա հարաբերությունների «գաղափարական» առանցքը «մեկ ազգ, երկու պետություն հայտնի կաղապարն է»»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ