News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կառավարության գրավոր քվեարկվող հարցերի բաժնում նախօրեին տեղադրվել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ Հայաստանի կառավարությանը հանձնելու նախագիծը։

Ըստ նախագծի՝ բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է։

Այս ընկերությունը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի բաժնետերը։ Թե ում բաժնետոմսերի  ձեռքբերման եղանակով է ընկերությունը հայտնվել ԶՊՄԿ-ում, դեռևս պարզ չէ:

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գրանցված է Մոսկվայում, ըստ ռուսական որոշ բաց աղբյուրների,  բաժնետերը Սերգեյ Շերբակովն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի իրական սեփականատերերի ռեեստրում այս նորահայտ ընկերության մասին ոչինչ նշված չկա։ 

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի 75  տոկոսը հետ էր գնվել ու պատկանում էր հենց կոմբինատին, մնացած 12,4 տոկոսի սեփականատերը մի քանի ընկերությունների միջոցով Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր, իսկ 12,5 տոկոսի բաժնետերեր էին  Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի» պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովն ու կոմբինատի ղեկավարներից Նարեկ Ամբարյանը։ Զուրաբովը նաև դատական գործընթացների մեջ էր մյուս բաժնետերերի հետ։

Կառավարությունը բացի 25 տոկոս բաժնետոմսերը որպես սեփականություն ընդունելուց, այլ մանրամասներ չի հայտնում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կայքում ևս բաժնետոմսերի առքուավաճառքի մասին տեղեկություններ չկան։

Նվիրատվության պայմանագիրը կնքվելու է տասն օրվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
Ամենաշատ