News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում հացի սպառման ծավալների նվազում է կրճատվել. Երեւանում 2015-2016 թվականներին քաղաքացիներն օրական սպառում էին մինչեւ 280 գրամ հաց, իսկ 2021 թվականին այս ցուցանիշը տատանվում է 180-ից 220 գրամի միջեւ: Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդային շղթայի ռիսկերի գնահատման բաժնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Նրա խոսքով` Հայաստանի բնակչության սպառած սննդամթերքի 30 տոկոսը ձավարեղենը եւ ալյուրի արտադրանքն է, այս խմբում ամենամեծ մասնաբաժինը հացինն է (չնայած դրա սպառման նվազմանը): «Հայաստանի բնակչությունը միջինում օրական ստանում է 71 գ սպիտակուց, 245 գ ածխաջրեր, 41.91 գ ճարպ, մինչդեռ, ԵԱՏՄ չափանիշների համաձայն, մարդը պետք է օրական 83 գ ճարպ ստանա: Ճարպերի եւ սպիտակուցների դեպքում կարեւոր է նաեւ դրանց ստացման աղբյուրը: Օրինակ՝ Հայաստանի բնակչությունը սպիտակուցի 51 տոկոսը ստանում է ձավարեղենի եւ ալյուրի արտադրանքի սպառման արդյունքում, այսինքն` բուսական ծագման արտադրանքից, այլ ոչ թե` կաթնամթերքից եւ մսամթերքից»,- նկատեց փորձագետը:

Պիպոյանը պարզաբանեց, որ աղքատության եւ սննդակարգի միջեւ ուղիղ կապ գոյություն ունի:

«Ֆինանսական սահմանափակումների պատճառով բնակչության 20 տոկոսն ավելի քիչ կալորիա է ստանում, քան անհրաժեշտ է: Միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս օրական 400-ից 500 գրամ միրգ եւ բանջարեղեն օգտագործել: Հայաստանում 7-8 ամսվա ընթացքում այս ցուցանիշը նորմայից ցածր է 30-40 տոկոսով: Բացի այդ, բնակչության միայն 13 տոկոսն է ժամանակ առ ժամանակ ձուկ օգտագործում, մնացածն այս մթերքն ուտում է միայն արձակուրդներին:

Երկրի մարզերում մսամթերքի սպառման մակարդակը շատ ցածր մակարդակի վրա է: Գյուղերում կան ընտանիքներ, ովքեր շաբաթական նույնիսկ մեկ անգամ միս չեն օգտագործում:

Անառողջ սննդակարգը կապված է ոչ միայն ֆինանսական բաղադրիչի, այլեւ վատ սովորության հետ: Բնակչության շրջանում սննդակարգը կորոնավիրուսային ժամանակահատվածում զգալիորեն վատթարացել է, ընդ որում` ոչ միայն բնակչության խոցելի շերտերի, այլեւ ֆինանսական խնդիրներ չունեցող խավի շրջանում»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ