News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը, ըստ Eurostat-ի հրապարակված նախնական տվյալների, տարեկան կտրվածքով կազմել է 3.4 տոկոս՝ օգոստոսի համեմատ աճելով 0.4 տոկոսով: Ըստ Bloomberg-ի՝ սա միությունում գնաճի ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր:

Էներգակիրների գներն ամենաշատն աճել են սեպտեմբերին (17.4 տոկոսով, օգոստոսին` 15.4 տոկոսով), որին հաջորդում են արդյունաբերական ապրանքները (2.1 տոկոսով, օգոստոսին` 2.6 տոկոսով), այնուհետեւ մթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը (2.1 տոկոսով, օգոստոսին` 2 տոկոսով) եւ ծառայությունները (1.7 տոկոսով, 1.1% տոկոսով), հաղորդել է ՏԱՍՍ-ը:  

Անցյալ ամիս գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Էստոնիայում (6.4 տոկոս), Լիտվայում (6.3 տոկոս) եւ Սլովակիայում (5.1 տոկոս), ամենացածրը` Մալթայում (0.7 տոկոս), Պորտուգալիայում (1.3 տոկոս), Հունաստանում եւ Ֆինլանդիայում (յուրաքանչյուրում 2.1 տոկոս):

Սեպտեմբերի 13-ին Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) գործադիր խորհրդի անդամ Իզաբել Շնաբելը հայտարարել է, որ եվրոգոտում գնաճն այս տարի կշարունակի աճել, սակայն կարող է զգալիորեն նվազել 2022 թվականին:

Սեպտեմբերի 9-ին ԵԿԲ-ի տնօրեն Քրիստին Լագարդը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2021 թվականին միությունում գնաճի ներկայիս կանխատեսումը այժմ կազմում է 2.2 տոկոս, 2022 թվականին` 1.7 տոկոս, 2023 թվականին` 1.5 տոկոս: Բացի այդ, նա նշել է, որ եվրոգոտու տնտեսությունը վերականգնվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստումների հետ մեկտեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ