News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Կարծես թե մեր նախարարը խոստանում է կարգապահական վարույթները շատացնել. ինձ համար տարօրինակ էր, որ նա համարում է՝ պետք է կարգապահական վարույթների քանակությունն ավելացնի եւ ոչ թե որակը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Դատավորների ընդհանուր ժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

«Առ այս պահը ես չեմ հասկանում, թե վեթինգ ասելով, Կառավարության ներկայացուցիչները, մեր պատգամավորներն ինչ նկատի ունեն»,- ասաց դատավորը։

Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին՝ դատավորն արձագանքեց. «Դուք ուզում եք, որ ես ամբողջ իմ մարտավարությունը ձեր առջեւ բացե՞մ»։

Հարցին՝ ի՞նչ փուլում են այդ կարգապահական վարույթները, դատավորն ասաց. «Այս պահի դրությամբ 2 վարույթը հասցեագրվել է ԲԴԽ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ