News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Պարտության ու դավաճանության խարանը այլեւս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել, որպես պատերազմին հրձիգներ՝ հանրության մոտ բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Ուզում եմ մեկ անգամ եւս հայտարարել, մենք պատերազմի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք արցախյան բոլոր պատերազմներով, քանզի իքներս էինք պատրաստ եւ հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների եւ բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան:

Կապիտուլյանտները ժողովրդին նոյեմբերի 10-ին խաղաղությամբ էին կերակրում, այնինչ  այդ օրվանից մինչեւ այսօր շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային: Մենք դեմ ենք նոր պատերազմին. Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ: Մենք հո խելագար չե՞նք: Շարունակում ենք պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային եւ դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը:

Ուտի մեր խնդիրն է առավելագույն ջանքեր գործադրել եւ նպաստել երկրի ներսում եւ երկրի շուրջ արդարության վերականգնմանը եւ Հայաստանի հեղինակության  բարձրացմանը»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ