News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վարչական դատարան ներկայացրինք Առողջապահության նախարարի հրամանն անվավեր ճանաչելու դիմումը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանը:

«Խնդրել ենք նաեւ դատարանին, որպեսզի մինչեւ գործի նախաքննության ավարտը նախարարի հրամանի գործողությունը դադարեցնի: Հուսով ենք՝ դատավորներն օբյեկտիվ որոշում կկայացնեն: Շարունակում ենք նաեւ ստորագրահավաքը, որը հանրագիր է՝ ուղղված վարչապետին՝ Առողջապահության նախարարի հրամանը վերանայելու պահանջով:

Նախաձեռնությունը դեմ է Առողջապահության նախարարի հրամանին, որի համաձայն՝ աշխատող քաղաքացիները պարտավոր են պատվաստվել կորոնավիրուսի դեմ կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ հետազոտություն անցնել եւ դրա բացասական պատասխան ներկայացնել գործատուին: 


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ