News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային հրաժարվել Ռուսաստանից զենք եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու ծրագրերից՝ նախազգուշացնելով, որ դա առանց հետեւանքների չի թողնի Անկարայի նման մտադրությունների իրականացումը: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Անկարայի կողմից ռուսական զենքի եւ ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակներ գնելու հնարավորության մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ բոլոր մակարդակներում եւ բոլոր հնարավոր դեպքերում չպահպանել [Մոսկվայից ավելի վաղ գնված զենիթահրթիռային] С-400 համակարգը եւ ձեռնպահ մնալ ռուսական լրացուցիչ ռազմական տեխնիկայի ձեռքբերումից: Մենք Թուրքիային հստակ հասկացնում ենք նաեւ, թե ինչ հետեւանքներ կլինեն, եթե նա շարժվի այս ուղղությամբ», - ասել է ԱՄՆ արտգործնախարարի առաջին տեղակալը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը, ինչպես եւ նախկինում, պնդում է, որ «նման համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի համակարգերի հետ», որոնց անդամ է Թուրքիան:

Միաժամանակ Շերմանը մի քանի անգամ ընդգծել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում հարաբերությունները Անկարայի հետ, նրա դերը Հյուսիսատլանտյան դաշինքում: «Թուրքիան կրկին մարտահրավեր է ներկայացնում իրենից: Վստահ եմ, որ նրանք եւս Միացյալ Նահանգները որպես մարտահրավեր են դիտարկում: Այնուամենայնիվ, նրանք արժեքավոր դաշնակից են ՆԱՏՕ-ում: Բացի այդ, նրանք ընդունեցին Սիրիայից միլիոնավոր փախստականների, կառուցեցին հզոր տնտեսություն», - ասել է պետքարտուղարի տեղակալը: Նա նաեւ ողջունել է Թուրքիայի դերը Աֆղանստանից զանգվածային տարհանման ժամանակ Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման գործում այն բանից հետո, երբ երկիրն անցել է թալիբների վերահսկողության տակ: 

«Այո, նրանք բարդ հարաբերություններ ունեն շատ երկրների հետ, ինչպես մեր դեպքում: Թուրքիան արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ում, եւ մենք ակնկալում ենք, որ կշարունակենք զարգացնել այս հարաբերություններն իրենց բոլոր դժվարություններով եւ մարտահրավերներով», - նշել է Շերմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ