News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Խափանումները Facebook-ում, Instagram-ում եւ WhatsApp-ում կարող են օգնել հասկանալ կախվածությունն ինտերնետից, իսկ դա խնդրի լուծման առաջին քայլն է, ընդ որում՝ մարդիկ, ովքեր հիպերխնամքի հակվածություն ունեն, կարող են բարձր տագնապայնություն զգալ, քանի որ չեն կարողանա զանգահարել մերձավորներին, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է հոգեբան, գրող եւ հաղորդավար Միխայիլ Խորսը։

«Ժապավենի դիտումից կախվածություն ունեցող մարդկանց մոտ այնպիսի վիճակ կլինի, ասես զբաղվելու բան չունեն, կարծես ինչ-որ դատարկություն է գոյացել, բայց դա նրանց այնքան էլ տրավմայի չի ենթարկի»,- ասել է Խորսը։

Նա պարզաբանել է, որ դատարկության այդ զգացողությունը կարող է անգամ օգտակար լինել, քանի որ կհանգեցնի այն գիտակցմանը, որ կա կախվածություն սոցիալական ցանցերից։ Իսկ դա արդեն խնդրի լուծման քայլ է, քանի որ կախյալ մարդկանց մեծ մասը ժխտում է իր կախվածությունը, նշել է Խորսը։

Ընդ որում, նրա խոսքով՝ բարձր տագնապայնություն հնարավոր է այն մարդկանց մոտ, ովքեր հակված են հիպերխնամքի, քանի որ նրանք չեն կարողանա օպերատիվ կերպով կապվել իրենց մերձավորների հետ։ Սակայն այս խնդիրը պետք է լուծել նախապես՝ պատրաստվել եւ հասկանալ, որ նման իրավիճակ՝ կապված սոցցանցերի աշխատանքի խափանման հետ, կարող է պատահել ցանկացած պահի, ընդգծել է Խորսը։

Երկուշաբթի գրանցվել են զանգվածային խափանումներ Facebook-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի աշխատանքում։ Այնուհետեւ օգտատերերը սկսել են տեղեկացնել այլ սերվերների աշխատանքի խափանումների մասին, որոնց մեջ էին Telegram-ը, Twitter-ը, Google-ը եւ TikTok-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ