News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայ դիվանագիտության մեծ վարպետ, մեր ավագ գործընկեր և ուսուցիչ, պայծառ մարդ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

Վիգեն Չիթեչյանը 1990-1991թթ. զբաղեցրել է ՀՀ Արդյունաբերության փոխնախարարի, 1991-1993թթ. ՀՀ պետնախարարի, 1993-1995թթ. ՀՀ փոխվարչապետի պաշտոնները: 
1995-1997թթ. եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 1997-2009/2010թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Բելգիայում, Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում, եղել Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարը: 1997-2004թթ. ղեկավարել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունը, 2009-2018թթ․ կրկին եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2011-2018թթ․ Մոնակոյում, Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2012-2013թթ․եղել Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

2001թ. պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, իսկ այս տարի՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ