News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սեղանի դարակում հայտնաբերված 16-րդ դարի սկուտեղը վաճառվել է ավելի քան 1.7 մլն դոլարով, հաղորդել է UPI.com-ը:

Բրիտանական Lyon & Turnbull աճուրդի տունը հայտնել է, որ եվրոպական կերամիկայի գծով մասնագետը ուսումնասիրել է Շոտլանդիայի սահմանին գտնվող մի առանձնատան իրերը, երբ դարակում հայտնաբերել է սկուտեղը:

Ենթադրվում է, որ Սամսոնի եւ Դալիլայի մասին աստվածաշնչյան պատմության տեսարաններով սկուտեղը ստեղծվել է կավագործ Նիկոլա դա Ուրբինոյի կողմից 1520-1523 թվականներին:

Իտալական կավե սպասքը աճուրդի տան կողմից նկարագրվել է որպես «աներեւակայելի հազվագյուտ» իր: Ակնկալվում էր, որ այն կվաճառվի 109.000 դոլարից մինչեւ 163.000 դոլար գնով: Սակայն սկուտեղը գերազանցել է սպասելիքները եւ առցանց աճուրդում վաճառվել 1.721.000 դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ