News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Գեղամ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսին նման նախաձեռնության համար, նշել է, որ հուշագրի ստորագրմամբ երկու մարմինների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դրվում, ինչը նոր խթան կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները կհամագործակցեն մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման, մրցակցության քարոզչության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակման, ուսումնասիրությունների և ծրագրերի իրականացման, ինչպես նաև ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համաժողովներին, սեմինարներին և այլ միջոցառումներին մասնակցության և այլ ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ