News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 15-րդ՝  հոկտեմբերի 11

Կեսգիշերն անց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը` շարունակելով հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա:

«Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»,- գրել է Մնացականյանը:

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել կառավարության «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով հրապարակումների եւ հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումների եւ դրանք խախտելու համար տուգանքների վերաբերյալ:

«Արգելվում է պետական եւՏԻՄ-երի ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի եւ պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը»:

Արգելվում են նաեւմարտական կորուստների եւ վնասների վերաբերյալ հրապարակումները, բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումովեւառանց խմբագրման:

Այս կանոնների խախտման համար ԶԼՄ-ների տուգանքը 700 հազարից 1 միլիոն դրամ է։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1-ից 1,5 միլիոն դրամի չափով։

Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ 

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Արցախի պաշպանության բանակը հերքեց Գյանջան ռմբակոծելու Ադրբեջանի տարածած տեղեկությունները.

«Չնայած Պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԲ-ն հրթիռակոծել էր Գյանջան, նախ ասվում էր, որ հարվածել եւ ոչնչացրել են օդանավակայանը, այնուհետեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակն ավելի հեռուն էր գնացել՝ ասելով. «Վախենամ հետագայում հնագետներն էլ չգտնեն Գյանջայի տեղը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութը, որում եւս մի ապացույց էր ներկայացվել, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ։

Վարչապետը նաեւկից գրառում է արել.

«Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել եւ գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ եւ կենտրոնանա հետեւյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում եւ Արցախի անկախության ճանաչում։Եվ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»։

Արցախում հայերի դեմ կռվող սիրիացի գրոհայինների տեսանյութ է հրապարակել նաեւ«Զինուժ» մեդիան։ Տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես է արաբական արտաքինով եւ արաբերեն խոսող վարձկանների մի խումբ ինտենսիվ կրակում ինչ-որ ուղղությամբ։ Վարձկանների հագուստի հիմնական մասը Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստն է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ եթե Արցախի ինքնորոշման իրավունքը չեն ճանաչում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»,- գրել էր վարչապետը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիսում հայտարարեց, որ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգան Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման մասով, դիմելու եմ Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը:

«Դիմելու եմ նաեւ միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքների, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»,- ասաց Արցախի նախագահը։

Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հակառակորդի կողմից Ստեփանակերտինհրթիռակոծելուն՝ նշեց, որ Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ օգտագործում է Սմերչ, Պոլոնեզ, Կասիրգա, հարվածային անօդաչուներ.

«Ենթակառուցվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Ադրբեջանը վարում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց»։

(Հետո հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի նստավայրը՝ 300 մետր շառավղով, չի գնդակոծվել, ինչի մասին ասել է 2-րդ նախագահ Ռ.Քոչարյանը՝ NEWS.am): 

Արայիկ Հարությունյանն ասել է, որ առավոտյան դրությամբ համեմատաբար ավելի հանգիստ է։

«Ուզո՞ւմ են երկարատեւ պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը. մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը։ Եթե այս ընթացքում այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով չկատարվեն, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանը բացի երկարատեւ, ծանր կորուստներ ունենալուց հետո արդեն զինադադարի կամ հրադադարի պայմաններն իր համար երկրորդական է՝ կլինի՞ բանակցություն, թե՞ ոչ»,- ասաց Արցախի նախագահը։

Նա նշեց, որ առաջին հերթին Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։

Ա.Հարությունյանի խոսքով՝ Ալիեւը հայտարարել էր, որ իբր գրավել են Հադրութը, սակայն հրադադարից առաջ հասկացել էր, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, դրա համար վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը:

«Մեր ինֆորմացիայով ձեւավորել են դիվերսիոն խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել: Նպատակը եղել է ժամերի ընթացքում գրավել Հադրութ քաղաքը: Այդ խմբերին հաջողվել է մտնել Հադրութ ու Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ: Սակայն մեզ հաջողվել է վերադասավորվել ու այսօր Հադրութի վարչակազմի ղեկավարը գտնվում է վարչակազմի շենքում: Րոպեներ առաջ եմ խոսել իր հետ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության համար պատասխան է տալիս նաեւ Իսրայելը, որն ապրել է ցեղասպանություն, ասել է Արցախի նախագահը, նաեւ անդրադարձել է մարտադաշտում թողնված զոհվածներին. 

«Պայմանավորվածության համաձայն, պետք է այսօր ընթանար դիակները մարտադաշտից հեռացնելու գործընթացն ու Կարմիր խաչի միջնորդությամբ, կանոնների համաձայն ամեն ինչ պետք է արվեր: Այն, ինչ հիմա կատարվում է, հերթական ապացույցն է, թե ինչ վերաբերմունք ունեն Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Նրանց դիակները գտնվում են առաջնագծում, օրերի ընթացքում մեծ աղետ է լինելու:Դուք պատկերացրեք, հարյուրավոր դիակներ կան առաջնագծում ու Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են, անտարբեր են իրենց դիակների, զոհվածների, «հերոսների» նկատմամբ: Այդպիսի իշխանություններ կան Ադրբեջանում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ մինչեւ օրս Արցախի ԱԻՆ-ի աշխատակիցները մարտերի վայրերում գտնում են հայ զինծառայողների աճյուններ։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրվա առաջին գրառումը.

«Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ: Միևնույնն է հաղթելու ենք»:

Նյու Յորքի Բրուքլինի կամրջի եւ Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամրջի վրա անցկացվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի:Ըստ CBS NewYork-ի հաղորդագրությունների՝ շաբաթ երեկոյան Բրուքլինի կամրջի վրա բողոքի ցույցերի կապակցությամբ դադարեցվել է ճանապարհային երթեւեկությունը:Ամերիկայի հայերը դուրս են եկել Նյու Յորքի փողոցներ՝ դրոշները ձեռքերին: Իր հերթին SFGate-ը հաղորդում է, որ բազմահազարանոց քայլերթ է անցկացվել Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամրջի վրա՝ աջակցելով հայերին:Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչն է BayAreaArmenians կազմակերպությունը:

Քիչ անց Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում արեց.

«Թուրքական օդուժը կրկին ղեկավարում ադրբեջանական օդուժիեւ ՕՀՄ-ների գործողությունները։ Մանրամասները շուտով»։

Արցախի ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 25 զինծառայողների անուններ։

Արծրուն Հովհաննիսյանը գրեց խոստացածի մասին.

«Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը եւենթակառուցվածքներին»։

Արգենտինայի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ անցկացրել են բողոքի ցույց շաբաթ Բուենոս Այրելում՝ կոչ անելով աջակցել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտին, հաղորդեց France 24-ը: Ակցիայի մասնակիցների ձեռքում Հայաստանի եւ Արցախի դրոշներն էին:

Նրանք անցկացրել են քայլերթ Ադրբեջանի դեսպանատնից մինչեւ Թուրքիայի դեսպանատուն՝ վանկարկելով «Ո՛չ ահաբեկչությանը» եւ «Խաղաղություն Հայաստանում ու Արցախում»: Ակցիայի ընթացքում հնչել է հայկական երաժշտություն:

Նոր գրառում Արծրուն Հովհաննիսյանից.

«Հաղթանակից հետո այն հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու ձեզ։ Ու առհասարակ կին հերոսուհիները այլ հպարտության թեմա են։ Ափսոս որ շատերի դեմքը բացել չենք կարող, հատկապես վեց ամսական երեխուն մոր հույսին թողած ու պատերազմ գնացած գեղեցկուհուն»։

Հակատանկիստ աղջիկներին Ա.Հովհաննիսյանը հանրությանը դեռ չի ներկայացրել։

«ՆյուզՄեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը հայտնել է, որ Հադրութի 23 բնակիչ՝ քաղաքապետի գլխավորությամբ, շուրջ կես ժամ պայքարել է վարչական շենքի համար եւ թույլ չեն տվել թուրքերին իրենց դրոշը տեղադրել շենքի տանիքին:

«Այնուհետեւ հասել են ղարաբաղյան հատուկ նշանակության զորքերը եւ սկսվել է դիսկոտեկը: Թուրքերը փախել են, նրանց փնտրում են Հադրութիարվարձաննեորւմ: Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը զոհվի: Ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները, սակայն մայրս ինձ միշտ ասել է, որ մեզնից՝ ղարաբաղցիներից կարող են խլել ամեն ինչ, բացի պատվից ու արժանապատվությունից: Կարծում եմ՝ մայրս այն աշխարհում հպարտանում է իր Հայրենիքով, իր զարմիկներովեւ նրանց որդիներով: Թուրքերը կարող են ունենալ ամեն ինչ՝ պոլոնեզներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, նավթի դիմաց ձեռքբերված ամեն ինչ, սակայն անվախությունը գնել հնարավոր չէ: Արժանապատվությունն ու պատիվը գնել հնարավոր չէ: Ահա դա թուրքերը երբեք չեն խլի մեզնից»,-նշել է նա:

WarGonzoՏելեգրամ-ալիքը հայտնեց, որ Արցախի Պաշտպանության բանակը հետ է մղել հակառակորդի հատուկ նշանակության զորքերին Հադրութից դեպի լեռներըեւ ներկայում պաշտպանում է տեղանքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Ավարտին, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց խաղաղության մասնավոր աղոթք, որոր Տերը խաղաղության մեջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, անառիկ՝ հայրենյաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց զորականներին։ Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթեցիննահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։

Պաշտպանության բանակը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը կլինի անհամաչափ կոշտ.

«Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ»:

Արծրուն Հովհաննիսյանը կոչ արեց զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից, այս կամ այն զենքերի գովերգելուց եւ այլն։

«Մեր բանակը իր խնդիրը հստակ կատարում է։ Եթե ունեք փաստարկված դիտարկումներ, այդ թվում իմ աշխատանքի վերաբերյալ, դրանց անդրադառնալու ժամանակ կլինի»,- գրել էր նա։

Հիշեցնենք, որ մարտական գործողությունների մանրամասներ, ռուսական ՌԲԿ-ի հետ զրույցում, ներկայացնում էր վարչապետ Ն.Փաշինյանը, «լավ լուրերի» կանխատեսումներ անում՝ Ալեն Սիմոնյանը, եւ այլն։

Արծրուն Հովհաննիսյանից եւս մեկ գրառում.

«Լոս-ԱնջելեսիցԵրեւան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Դեղեր եւ բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։Հզոր ենք միասին»։

Պարզ չէ՝ ինչու էր նա հաղորդում հումանիտար բեռի տեղ հասնելը։

Եվ դարձյալ գրառում Արծրուն Հովհաննիսյանից.

«Սրանք Թել-Ավիվից Բաքու եկող «հումանիտար» օգնության ոչ ամբողջ ծավալն է։ Փաստորեն քսան տարին քիչ էր զինվելու համար»։

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը` անդրառնալովիսրայելցի15 մտավորականների տարածած հայտարարությանը,գրել է, որ այն հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից:

«Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը: Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից:

Գոհացած եմ` հիշատակված հայտարարության ստորագրյալների շարքում տեսնելու իմ մտերիմ բարեկամ, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ հայագետ Մայքլ Սթոունի անունը, որին հղում եմ ջերմ ողջյուններս»:

Հիշեցնենք, որ իսրայելցի մտավորականները բաց նամակով  իրենց մտահոգությունն էին հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների առնչությամբ։ Վերջին շաբաթների զարգացումները եւ դրանց շուրջ միջազգային վերլուծաբանների կարծիքները վկայում են, որ Իսրայելը միայն մերկանտիլ շահերով չէ, որ առաջնորդվում էր։

Նոր գրառում Արծրուն Հովհաննիսյանից.

«Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում։ Սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ»։

Արդեն նկատելի է նահանջը հաղթական տոնայնությունից։ Իսկ պատերազմի ավարտին դեռ 30 օր կար։

Արցախի ՊԲ-ն հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են ՊԲ ստորաբաժանումները կասեցրել թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկաեւ պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ:

«Հյուսիս-արեւելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկաեւ պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ»,- հայտնում էր ՊԲ-ն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտարարեց, որ ՌԴ-ն, պաշտպանելով իր ազգային շահերը, չափազանց հետաքրքրված է Հայաստանում եւ Ադրբեջանում կայունությամբ:

Դիվանագետը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դերը հակամարտող կողմերի միջեւ բանակցությունների կազմակերպման գործում:

«Պետք է հիշել, թե ինչ աշխատանք է կատարել մեր երկրի նախագահն անձամբ, որպեսզի մեր երկրում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ժամանումը հնարավոր դառնա: Ղարաբաղյան կարգավորման մասին ցանկացած զրույցը, ըստ իս, պետք է սկսել հասկանալուց եւ հիշեցնելուց, թե ով է իսկական ընկերը, ով՝ ոչ այնքան»,-հավելել է Զախարովան:

Նա խոսել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի մասին.

«Ես տեսել եմ երկարատեւ բանակցություններ Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցությամբ:Ես ունեմ տպավորություն, որ այդ փուլում նա (Լավրով) պարզապես ներդրել է իրեն, իր ինտելեկտը, բանակցողի իր ունակությունները, իր մարդկային որակները: Մեկ պարզ պատճառով. բոլորիս համար դա հատուկ թեմա է»:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ հարավում հակառակորդը շարունակում է գրոհները.

«Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկաեւհրթիռահրետանային միջոցներ։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների (ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ կալանավորված էր՝ NEWS.am)եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ:Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում:

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված` Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը։

ՀՀ  ՊՆ-ն հայտարարեց, որ Զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է.

«Զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների հետ անցկացվում են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ»:

Հիշեցնենք, որ ըստ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը վկայում էր, որ Ն.Փաշինյանի հրահանգով պատերազմի 3-րդ օրը դադարեցվել է ԶՈւ լրահամալրումը։ Դրանից հետո Մ.Հակոբյանի հանդեպ քրեական գործ հարուցվեց։

Երկարատեւ լռությունից հետո Ֆեյսբուքում գրառում արեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը.

«Հարավը կրկին անհանգիստ է, բայց Պաշտպանության բանակը գերազանց է կատարում իր առջեւ դրված մարտական խնդիրը»։

Վ.Պողոսյանը մինչեւ օրս չի պարզաբանել, թե ինչ նկատի ուներ «գերազանց» ասելով։

ՀՀ Ոստիկանությունից հայտնեցին, որ իրենց ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 11-ի ժամը 17․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից:

«11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող մեկ անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, երկու լրատվական կայք՝ 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում»։

Պատերազմի առաջին օրից Արցախի քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մասին ահազանգող Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ պատերազմի 15 օրերին արձանագրվել են 25 զոհ եւ 102 վիրավոր:«25 զոհից 9-ը կին է, մեկը՝ 9 տարեկան երեխա։ վիրավորների շրջանում եւս կան երեխաներ, բազմաթիվ կանայք, տարեցներ»,-ասել է Արտակ Բեգլարյանը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքեց Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն ՀադրութիեւՋաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել եւ կրակի տակ առել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող եւ սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան։

«Դրանք անհիմն են եւ նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն, ինչը այս պահի դրությամբ տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով:Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք եւ հրավիրում շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա»,- գրել էր նա։

Թուրքիայի գործողությունները դատապարտող հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը.

«Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ ՀՀ հասցեին։Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց եւ շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը եւ ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում եւկարեւորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր ԱնգելաՄերկելի հետ: Փաշինյանը տեղեկացրել է հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարին հաջորդած զարգացումների մասին, մտահոգություն հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծությանեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ:Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ:ՀՀ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարեւորությունը:

Օրվա ավարտին Արծրուն Հովհաննիսյանը ավանդական դարձած ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, եւ հարավային, եւ հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ` մանսավորապես գրոհ են իրականացրել` զրահատեխնիկայիեւ հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ: Նա հավելել է, որ հյուսիսային ուղղությամբ կրելով զրահատեխնիկայի կորուստ հակառակորդը հետ է շպրտվել:

«Հարավային  ուղղությամբ նույնպես եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են: Օրվա ընթացքում խոցվել է մեկ ԱԹՍ: Որոշ տեղերում սակայն եղել է հարաբերականորեն հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ  կրակ չի վարվել, սակայն լիարժեք չի պահպանվել հրադադարի ռեժիմ, որը թույլ կտար դիակների դուրսբերում եւ ինչպես պայմանավորվել էինք, գերիների փոխանակում»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ ասել է, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործունեությունը.

«Մասնավորապես օդային կառավարման կետերի ղեկավարման թուրքական F-16  վեց կործանիչներիպատսպարմամբ, թուրքական եւ իսրայելական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներինեւ զինված ուժերին: Այդ ուժերը կասեցվում են պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի կողմից»:

Նա հերքել է Ադրբեջանի հայտարարությունները, թե հայկական ուժերը խախտում են հրադադարի ռեժիմը:

Հակառակորդի կորուստների մասին այդ օրը Արծրուն Հովհաննիսյանը տվյալներ չի ներկայացրել։

«Զինուժմեդիայի» նկարահանող խումբը բացառիկ կադրեր է տարածել Հադրութից. նկարահանող խումբը զրուցել է Հադրութի շրջանի վարչական ղեկավար Կամո Պետրոսյանի հետ։ Նա հայտնել է, որ տարբեր տրամաչափի զենքերով հարվածներ են հասցվել Հադրութին։

«Բացի այդ, դիվերսիոն խումբ է եկել, մի մարդու նման բոլորս դուրս ենք եկել, կանգնել ենք, զոհեր և վիրավորներ ունենք մենք էլ, իրենք էլ»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ