News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Վերջին տասնամյակներում Չինաստանում տարեց բնակչության շրջանում  չափազանց տարածված զբաղմունք են դարձել պարերը հրապարակներում: Դրանք թոշակառուներին, հիմնականում` կանանց, հնարավորություն են տալիս միաժամանակ զբաղվել սպորտով եւ ընկերանալ, հայտնում է «Իմ մոլորակ» պարբերականը` վկայակոչելով Vice պորտալը:

Սակայն Չինաստանի քաղաքային բնակավայրերում հանրային վայրերի լուրջ պակաս կա: Այլ բան է, երբ այգում բարձրաձայն երաժշտություն է հնչում, եւ բոլորովին այլ բան` ձեր պատուհանների տակ:

Բնակիչները, ովքեր հոգնել էին ամենուրեք պարող տատիկների աղմուկից, որոշեցին ինքնուրույն զբաղվել խնդրով, պատմում է Vice-ը: Այդպես, պոպուլյար են դառնում հատուկ սարքերը, որոնք անջատում են բարձրախոսները: Taobao-ում 15-40 դոլարով վաճառվող սարքերը ինֆրակարմիր հեռակառավարման վահանակներ են: Երաժշտությունն անջատելու համար օգտագործողին առաջարկվում է կանգնել բարձրախոսի կողքին, սարքն ուղղել դեպի կառավարման վահանակը եւ պահել կոճակը մինչեւ 15 վայրկյան:

19-ամյա գործարար Հան Լեյը պատմել է, որ իրեն վաղուց էր անհանգստացնում երաժշտությունը վաղ առավոտյան եւ գիշերը, սակայն տեղի ոստիկանությանն ուղղած ահազանգերը չէին օգնում: Այդ ժամանակ նա գնեց սարքը եւ սկսեց անջատել բարձրախոսները 21:00-ից հետո: Արդյունքն այնքան դուր եկավ Հանին, որ այժմ նա ինքն է արտադրում եւ վաճառում այդպիսի սարքեր եւ չորս ամսվա ընթացքում վաճառել է ավելի քան 20.000 միավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ