News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Վարդենիսում՝ դեկտեմբերի 5-ի կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավետյանը։

Նշենք, որ Ազգային ժողովը սեպտեմբերի 24-ին ընդունել է համայնքների խոշորացման նախագիծը՝ առանց ընդդիմության մասնակցության։ Համայնքների խոշորացման նախագծին դեմ էր նաեւ Հակոբ Ավետյանը։ Գեղամասարի բնակիչներն այդ նախագիծը չեղարկելու պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում։

Ավետյանն այդ ակցիայի ընթացքում նաեւ հանդիպում պահանջեց Գեղարքունիքի մարզպետի հետ։

«35 գյուղ է միացվելու Վարդենիսին։ Գյուղերը շատ են, ընտրապայքարը բարդ է լինելու, շատ աշխատանքներ է պետք տանել։

Մարզպետը զանգել է, բայց ես Երեւանում էի, խնդրեցի՝ այլ օր հանդիպել, բայց մինչեւ հիմա հանդիպում չի եղել։ Նախ եթե գար, դա ձեւական բնույթ էր ունենալու։ Ես վստահ ասում եմ, որ իրենք ոչ մի քննարկման էլ պատրաստ չեն, դրա համար էլ ոչ էլ սպասում են՝ կգա, թե՝ չէ»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ