News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է, եւ Փաշինյան-Պուտին յուրաքանչյուր հանդիպում որոշակիորեն նոր պայմաններում է տեղի ունենում. ռուսական կողմը կարծում է, որ պետք է իրականցվեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, եւ եթե հիմա ռազմական գործողություններ չեն ընթանում, նշանակում է՝ հայտարարությունն իրագործվում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպմանն ու հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգին:

Տարասովի կարծիքով՝ բարդ գործընթաց է առկա, որովհետեւ սահմանների որոշման համար Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը հնարավոր է այն դեպքում, երբ որոշվի ԼՂ կարգավիճակի հարցը:

«Մյուս կողմից, ակտիվացել է Մինսկի խումբը՝ Նյու Յորքում եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Սա նշանակում է, որ մինչ այս Մինսկի խմբի հետ աշխատելուց հրաժարվող Ադրբեջանը սկսում է աշխատել: Փոխզիջումային համաձայնություն է ձեռք բերվել, եւ կարծես թե այն ձեռնտու է թե՛ Երեւանին, թե՛ Բաքվին, հակառակ դեպքում նման հանդիպում չէր կայանա, առավել եւս, որ կողմերը հայտարարել են նաեւ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման հավանականության մասին: Կողմերից որեւէ մեկն այս հարցում ընդառաջ է գնացել, եւ, կարծում եմ, որ դա արել է պաշտոնական Բաքուն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու հարցում:

Փաշինյանի այս այցն աչքի է ընկնում նրանով, որ անակնկալ կերպով ի հայտ եկավ լարվածություն Իրան-Ադրբեջան հարաբերություններում, ինչում մեծ դեր են խաղացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, որովհետեւ Իրանը դեմ է այդ արդյունքին, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը խնդիր է Ադրբեջանի համար: Երկրորդ՝ Ռուսաստանը կողմ արտահայտվեց թուրքական նախաձեռնությանը՝ 3+3 ձեւաչափի առաջարկը Թուրքիան է ներկայացրել, որի մասին Լավրովը խոսեց Իրանի իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ: Ի դեպ, բառացիորեն երեկ անսպասելի այցով Երեւան էր ժամանել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին, իսկ այցն անակնկալ էր, որովհետեւ Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ նախաձեռնություն է նկատվում, սեպտեմբերի սկզբին Փաշինյանն էր Թբիլիսի այցելել, եւ այս ակտիվ երկխոսությունը մի շարք հարցեր է առաջացնում: Փաշինյանի այցից հետո Էրդողանը հայտարարեց, որ Փաշինյանը Ղարիբաշվիլուն է դիմել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպելու համար, բայց Ղարիբաշվիլու պատասխան այցը նշանակում է, որ առաջարկվող խաղաղության պլատֆորմը ենթադրում է նոր ձեւաչափ, որովհետեւ Վրաստանն առաջարկում է նոր ձեւաչափ՝ առանց Ռուսաստանի, նաեւ անգամ՝ Իրանի մասնակցության: Այլ նրբերանգ էլ կա՝ վրացական կողմը հասկանում է, որ հիմա Հայաստանը հակառուսական դաշինքների չի միանալու, եւ հավանական է, որ այս հարցն էլ է քննարկվելու Մոսկվայում: Ղարիբաշվիլին, գուցե, Փաշինյանի միջոցով Պուտինին ուղերձ է փոխանցել, որովհետեւ Թբիլիսին 3+3 ձեւաչափի առաջարկին յուրահատուկ կերպով արձագանքեց, քանի որ սկզբում իրենց ԱԳ նախարարն ասաց, որ մի ձեւաչափ է պետք, որին իրենք կկարողանան մասնակցել, իսկ հետո լղոզեցին հարցը: Չեմ բացառում, որ Ղարիբաշվիլին Էրդողանի անունից Փաշինյանին ինչ-որ ուղերձ փոխանցած լինի, որովհետեւ Թուրքիան հիմա փոխել է դիրքորոշումն ու հայտարարում է, որ կարելի է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եւ եթե առաջ ասում էին, որ դրա համար Հայաստանը պետք է իրականացնի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, ապա հիմա, կարծես թե, այդ պայմանը մի կողմ է դրվում: Նրանք շատ լավ հասկանում են, որ պետք է դուրս գալ այս փակուղուց, հարցն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուշացել են Հայաստանի հարցում. նրանք պետք է խաղաղության համաձայնագրից անմիջապես հետո ակտիվացնեին Երեւանի հետ հարաբերությունները բարելավելու գործընթացը, առավել եւս, որ Երեւանը պատրաստ էր գնալ այդ ճանապարհով: Հասկանալի չէ, թե ինչու այդ բարդ իրավիճակում Ադրբեջանը հանդես եկավ սահմանազատման ծրագրով, որովհետեւ դա բարդացնում է իրավիճակը՝ սկզբում պետք էր կարգավորել հարաբերությունները, կապեր հաստատել եւ հետո նոր հանդես գալ սահմանների որոշման հարցով:

Տարասովի կարծիքով՝ տարածաշրջանային իրավիճակը բարդանում է, եւ այդ պայմաններում է հենց Փաշինյանը Մոսկվա մեկնում, որտեղ խորհրդակցելու է Պուտինի հետ իրադարձությունների հետագա ընթացքի վերաբերյալ:

«Թեհրանում հայտարարում են, որ սխալ են գործել՝ չաջակցելով Հայաստանին պատերազմի ժամանակ, որ պատրաստ են ռազմական դաշինք կնքել Հայաստանի հետ, որն ուղղված կլինի Անկարա-Բաքու դաշինքի դեմ: Ամեն ինչ դեռեւս կանխատեսելի է՝ Մոսկվան զսպում է Իրանին, հայտարարում է տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու անհրաժեշտության մասին, համարում է, որ այս ստատուս-քվոն պետք է ամրապնդվի: Շատ կարեւոր է նաեւ, թե ինչպես է Մոսկվան վերաբերվելու Մինսկի խմբին. համանախագահները հայտարարեցին, որ տարածաշրջանային այց է պատրաստվում, եւ պետք է հասկանալ, թե ինչ հարցերի շուրջ են նրանք բանակցություններ վարելու, պետք է հստակեցվի օրակարգը: Մի կողմից՝ տարածաշրջանում ընթացող զարգացումների որոշակի մասը տեսանելի է, մյուս կողմից՝ շատ բաներ փակ դիվանագիտության տիրույթում են կատարվում, դա վերաբերում է ինչպես Երեւան-Թեհրան, այնպես էլ Բաքու-Անկարա հարաբերություններին, քանի որ Էրդողանն էլ հայտարարում է, որ Բաքու է այցելելու, ինչպես նաեւ՝ Երեւան-Մոսկվա եւ Թեհրան-Մոսկվա հարաբերություններին: Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների դեպքում էլ է նույնը, որովհետեւ, կարծես, ինչ-որ որոշում է նախապատրաստվում, որն այս կամ այն չափով փոխելու է իրավիճակը: Ինչ-որ լուծում գտնելու փորձ արվում է, առավել եւս, որ 3+3 ձեւաչափին մասնակցելուց Վրաստանը հրաժարվում է, Հայաստանը չգիտի՝ ինչ ձեւաչափ է լինելու, եւ հայտնի էլ չէ, թե երկրներից որ մեկն է կոնկրետ զբաղվում այդ ձեւաչափի հարցով, դա շատ լուրջ ձեւաչափ է, ժամանակ ու դիվանագիտական մեծ ջանքեր է պահանջում, քայլեր են ձեռնարկվում, բայց դեռեւս միայն խոսքեր կան»,- նշել է Տարասովը:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու վերաբերյալ առաջ քաշվող օրակարգին, ռուս քաղաքագետը նկատել է. նախ պետք է հստակեցնել, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Հարավային Կովկասի հարցում առհասարակ:

«Ռուսաստանը, Թուրքիան հրավիրելով գործընկերոջ կարգավիճակում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, վերջինին չներառեց նոյեմբերի 9-ի հայտարարությունում, բայց որպես գործընկեր օգտագործել է Թուրքիային: Սա Թուրքիայի ազդեցությունը ճանաչելու գիծ է, երբ Ռուսաստանը Թուրքիան ներգրավում է այդ գործընթացքում՝ Թուրքիան ինքնուրույն չի խառնվել այս հարցին, այլ Ռուսաստանն է նրան միացրել գործընթացին, սա մեկ: Երկրորդ՝ Ռուսաստանը չի ձգտում գերիշխել Հարավային Կովկասում, այլ պարզապես փոխում է իր քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, չի պատրաստվում բռնազավթել հարավկովկասյան պետությունները՝ համարելով, որ դրանք պետք է լինեն անկախ պետություններ, բայց նաեւ պետք է չեզոք լինեն՝ չվերածվելով պլացդարմի իր համար թշնամական պետությունների համար: Այլ հարց էլ կա՝ պետք է հստակեցվի ռուս խաղաղապահների կարգավիճակը, ինչը հնարավոր է անել երկու ճանապարհով՝ արդեն իսկ գոյություն ունեցող խաղաղության համաձայնագրի միջոցով: Պուտինը իզուր չէր հայտարարել, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դա նաեւ որպես մեղադրանք հնչեց, քանի որ հիմա իրավական իմաստով ոչ թե խաղաղապահներ են տեղակայված, այլ խոսքը Ադրբեջանի տարածքում զինված խմբավորումների առկայության մասին է: Խաղաղապահների կարգավիճակը եւ Ղարաբաղի կարգավիճակը հնարավոր է որոշել անգամ երկկողմ ձեւաչափում՝ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, ինչ կապ ունի այդ դեպքում Երեւանը: Իհարկե, կարող են այդ բանակցություններին մասնակցելու ցանկություն ունենալ համանախագահող մյուս երկրները, սակայն խաղաղապահների կարգավիճակը կամ այլ հարց որոշելու համար ՄԱԿ որոշում է անհրաժեշտ, որպես համանախագահող երեք երկրներն էլ ՄԱԿ ԱԽ անդամներ են, բայց ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից նման ցանկություն չի նկատվում»,- նշել է ռուս քաղաքագետը:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է, որ տարածաշրջանային խնդիրների քննարկման համար ձեւավորվի 3+3 ձեւաչափը, այն դեպքում, երբ այդ մասին օրեր առաջ հայտարարում էր Սերգեյ Լավրովը՝ խոսելով նաեւ հայկական կողմի հետ հարցը քննարկելու մասին, Տարասովը նկատել է՝ Ռուսաստանը չի պատրաստվում ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին:

«Հայերն արդեն կորցրել են այն ամենը, ինչը հնարավոր էր, եթե ուզում են շարունակել գնալ պետականությունը լրիվ կորցնելու ճանապարհով, թող այդպես էլ լինի: Ռուսաստանը, որպես անվտանգության երաշխավոր, կարող է լինել միայն Ղարաբաղի հայության համար, որովհետեւ ի տարբերություն Հայաստանի բնակչության, նրանք միշտ Ռուսաստանին են հակված եղել, անգամ Ռուսաստանի համար ամենածանր շրջանում, եւ Ռուսաստանը կարծում է, որ պատասխանատվություն է կրում այդ ժողովրդի ապագայի համար: Ինչպես Հայաստանը պատերազմի ժամանակ երես թեքեց Ստեփանակերտից, հետագայում էլ Ղարաբաղի հետը կապը կարող է իրականացվել Ադրբեջանի միջոցով: Ղարաբաղի հայության ճակատագիրը, ինչ էլ որ լինի, գտնվում է Ռուսաստանի ձեռքում»,- նշել է Տարասովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ