News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի հանդեպ նորից թարմացրել է պատմական նվազագույնը կենտրոնական բանկի ղեկավարությունում կադրային փոփոխությունների մասին նորության ֆոնին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հինգշաբթի առավոտյան դոլարի փոխարժեքը լիրայի նկատմամբ ավելացել էր՝ մեկ դոլարը 9,18 լիրա։ Թուրքական արժույթի անկումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաներին (այդ թվում՝ նրա ղեկավարի երկու տեղակալներին՝ Սեմիհ Թյումենին եւ Ուղուր Նամիկ Քուչուկին) աշխատանքից ազատելու նորության ֆոնին։

Ընդ որում՝ փորձագետները Քուչուկին համարում են Կենտրոնական բանկի միակ պաշտոնյան, որը դեմ էր տոկոսադրույքի իջեցմանը։ Էրդողանը, որը կադրային որոշումներ ընդունելուց առաջ հանդիպել է Կենտրոնական բանկի ղեկավար Շահափ Քավջիօղլուի հետ, կողմ է տոկոսադրույքի իջեցմանը՝ պնդելով, որ գնաճի ավելացումը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ