Պետության հզորությունը գնահատելիս, բացի ուժային գործոնների քանակական ցուցանիշից, շատ կարեւոր է ժողովրդի հավաքական կամքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Այս բաղադրիչի առումով Իրանի եւ Ադրբեջանի հնարավորությունների տարբերությունը, նրա խոսքով, նույնպես բավականին էական է:
«Իրանը պետականության դարավոր փորձ ունի: Սրա հետ կապված՝ չեմ կարծում, որ նրան կարելի է համեմատել 1918 թվականին ստեղծված պետության հետ: Ադրբեջանը որեւէ կերպ չի կարող համեմատվել Իրանի հետ»,- հավելեց Օհանյանը: