News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով շտապօգնության խումբը 20-ամյա երիտասարդի է տեղափոխել հիվանդանոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժշկական կենտրոն մեկնած ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումը, նաև՝ երբ և որտեղից է քաղաքացին բուժօգնության տեղափոխվել։ Նրան դանակահարել էին Շերամի փողոցի շենքերից մեկի բակում։ Իսկ թե ով էր պատճառել մարմնական վնասվածքը, դեռ հարկավոր էր պարզել։

Քրեական հետախույզները դեպքի վայրում օպերատիվ հարցումներ իրականացրին։ Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները։ Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց։

Տեղեկություններ ստացվեցին, որ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Շերամի փողոցի 18-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղությամբ:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ