News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը հանդիպելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հոկտեմբերի 29-ին՝ նախքան Հռոմում G20-ի երկօրյա գագաթնաժողովին մասնակցելը, Reuters-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Իր նախագահության ընթացքում երկրորդ արտասահմանյան ուղեւորության շրջանակներում Բայդենը մասնակցելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին՝ հայտնի որպես COP26, որը տեղի է ունենալու Գլազգոյում նոյեմբերի 1-2-ին եւ հայտարարելու է համաժողովի գլխավոր թեմաների շուրջ «հիմնական գործողությունների» մասին՝ ներառյալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի թիրախները:

Բայդենի՝ Իտալիա եւ Մեծ Բրիտանիա այցի նպատակը ցույց տալն է, որ ԱՄՆ-ը վերսկսում է համագործակցությունը միջազգային խմբերի հետ:

Սակայն ուղեւորությունը տեղի է ունենում Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոսային դուրսբերման հետ կապված միջազգային հիասթափության, Ավստրալիայի հետ սուզանավերի գործարքի պատճառով Ֆրանսիայի գլխավոր դաշնակցի հետ տարաձայնությունների եւ Բայդենի կլիմայական նպատակներին հասնելու՝ ԱՄՆ-ի հնարավորությունների վերաբերյալ կասկածների ֆոնին:

Բայդենը, ամենայն հավանականությամբ, Հռոմ կատարելիք այցի ընթացքում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ