News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Խոշորացման ծրագրերի մեջ ներառված են բոլոր այն համայնքերը, որտեղ այս իշխանությունը չունի աջակցություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Պաշտոնակատարներ են նշանակվում անձինք, որոնք որևէ կերպ չեն մասնակցել արդեն իսկ ձևավորված ավագանու ընտրություններին։ Արդեն իսկ ընտրված անձը չի պաշտոնավարում, այլ պաշտոնավարում է անձ, որն առնչություն չի ունեցել այդ պրոցեսի հետ։ Բոլոր ժամանակավոր նշանակումները կատարվում են առանց անգամ ավագանու կարծիքը լսելու, պազրապես կառավարության որոշմամբ։ Սա ինչպե՞ս կարող իրավաչափության կամ ժողովրդավարության ստանդարտին համապատասխանել։ Այս ամենի նպատակ այն է, որ նշանակավեն մարդիկ, որոնք էլ հենց կազմակերպեն ընտրություններ, իսկ ընտրությունների նկատմամբ այդպիսի շահագրգռվածությունը, փաստորեն, պայմանավորված է վարչական ռեսուրս օգտագործելով։ Խոշորացման ծրագրերի մեջ ներառված են բոլոր այն համայնքերը, որտեղ այս իշխանությունները չունեն աջակցություն։ Սա խոսում է այն մասին, որ իրականում համայնքների խոշորացման նպատակը չի հետապնդվում, այլ կրկին քաղաքական նպատակներով է իրականացվում»,- նշեց նա։

Վարդևանյանը հիշեցրեց, որ Սահմանդրական դատարանը շուտով կհրապարկի իր որոշումը «Հայաստան» դաշինքի՝ համայնքների խոշորացման փաթեթը վիճարկելու վերաբերյալ։

«Կառավարությունը փոխարենը սպասի Սահմանդրական դատարանի որոշմանը, նման հրատապությամբ այս ոչ իրաչափ գործընթացն է իրականցնում։ Պատկերացրեք Սահմանդրական դատարանը հակասահմանդրական է ճանաչում։ Այս պայմաններում ի՞նչ իրավաչափ նպատակ հետապնդվեց ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու՝ ոչ մի։  Դեռ մի բան էլ իրավական լուրջ խնդիրներ են առաջանալու բոլոր այդ նշանակված ժամանակավոր պաշտոնակատարներին ազատելու համար»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանը վարչական ռեսուրսի օգտագործման ռիսկ է տեսնում այն բանում, որ Գորիսի ընտրություններից հաշված շաբաթներ առաջ Սյունիքի մարզին տրամադրվում է 1 միլիարդ դրամ։

«Ինչի՞ հենց այս ժամանակահատվածում։ Ինչո՞ւ օրինակ դա չէր հայտարարվել անմիջապես համապետական ընտրություններից հետո, ինչո՞ւ դա եղավ հենց այս շրջանում։ Այդ դա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ռիսկն է։ Ունեմ կանխավարկած, որ վարչական ռեսուրսի չարաշահում տեղի կունենա նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Առնվազն կամք զերծ մնալու վարչական ռեսուրսների չարաշահումից համապետական ընտրություններից պարզ դարձավ, որ չկա»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Տպել
Ամենաշատ