News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վերջերս ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, իր գնահատակում վերահաստատեց, որ իր պահանջը, որ արդարադատության նախարարը զրկվի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձարգույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց  Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Վերջերս մի քանի դեպքերում ԲԴԽ-ն մերժել է արդարադատության նախարարի դիմումները եւ չենք կարող խնդել, որ այս իրավիճակը այնքան բվատ է, որքան այլ ոլորտներում»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով, քաղաքական ղեկավարությունը ոչ միայն չի պատրաստվում հարգել միջազգային գործընկերների դիրքորոշումը, այլև կարծում է, որ ավելի շատ կարգապահական վարույթներ պետք է հարուցել դատավորների նկատմամբ. «Ես ձեռնպահ կմնամ դատավորների անուններ տալուց, խոսքը վերաբերում է այն դատավորներին, որոնց օր առաջ պետք է ազատել դատավորի պատմուճանից: Այդպիսի դատավորներին ես լավ գիտեմ, բայց արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցում դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ։ Ինձ թվում է չկա մի երկիր՝ եվրոպական, ամենազարգացած, որի դատական համակարգում Սերգեյ Մարաբյանը չէր փայլի իր գիտելիքներով, շիտակությամբ, կեցվածքով, արժեքներով։ Նա ձևավորել է անկախ դատավորի մոտեցում, դա հեշտ բան չէ»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ