News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը քրեականացնելն ինքնին նահանջ է ժողովրդավարությունից, բայց դա դեռ չի հակասում եվրոպական կարգին: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

Նա նշեց, որ դեռ 2007 թվականին ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որի վերնագիրն էր «Դեպի վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացում» և տեղեկացրեց, որ դեռ 2010 թվականին ՀՀ-ում այն ամբողջովին ապաքրեականցվել էր:

Արա Ղազարյանը հավելեց, որ ԵԽԽՎ-ի այդ փաստաթղթում նշվում է, որ  պետք է նախեւառաջ վերացնել այն նորմերը, որոնք վիրավորանքի հմար կալանք են սահմանում, իսկ ՀՀ-ի նոր ընդունած Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի երրորդ մասը ծանրացնող հանգամանք է եւ նախատեսում է կալանավորում:

«Այս մասով Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միանշանակ հակասում է եվրոպական հանրային կարգին, իսկ վերջինս եվրոպական մտածելակերպ է, սա եվրոպական Սահմանադրության դրույթ է, որ վիրավորելու համար անձին չի կարելի կալանավորել: Այդ իմաստով ՀՀ ՍԴ-ն միանշանակ ունի հնարավորություն հակասահմանադրական ճանաչելու հոդվածը, քանի որ մենք Եվրոպայի առջև ունենք ստանձնած  պարտավորություններ»,-ասաց փաստաբանը:

Միջազգային իրավունքի մասնագետը հայտնեց, որ եվրոպական կարգին հակասում է օրենքի մեկ այլ դրույթ, ըստ որի, պաշտոնական անձին վիրավորելու համար ավելի խիստ պատիժ է սահմանվում, քան սովորական քաղաքացու դեպքում:

Նկատելով որ ԵԽԽՎ-ի բանաձևով սահմանված է, որ որևէ դեպքում պաշտոնական անձին վիրավորելու համար ավելի մեծ պատիժ չպետք է սահմանվի, քան երբ վիրավորում են սովորական քաղաքացուն՝ Արա Ղազարյանը հավելեց, որ այդ իմաստով նույնպես ՍԴ-ն պարտավոր է այն հակասահմանադրական ճանաչել:

Նա հայտեց, որ նման տարբերակված մոտեցման դրույթ կա միայն Ֆրանսիայի եւ Թուրքիայի օրենսդրությունում:

Ղազարյանի խոսքով, ոչ միայն Freedom House-ը, այլև ավելի շատ կազմակերպություններ, հատկապես՝ ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովն անընդհատ ՀՀ իշխանություններին հիշեցնելու են, որ նրանք նահանջ են գրանցել 2010 թվականի դիրքերից, երբ ամբողջովին ապաքրեականացվել էին վիրավորանքի պատիժները:

Արա Ղազարյանը նկատեց, որ վարչական օրենսգրքով ավելի արագ եւ դինամիկ կերպով կարելի է վիրավորանքից գործերը քննել ու արդյունքի հասնել, իսկ քրեականգործը կարող է տեւել երկու տարի: «Այս դեպքում հարց է ծագում, թե ինչի՞ն էր գործադիր իշխանությանը պետք քրեականացնել վիրավորանքը: Քրեական նորմը գործում է երկու կերպ. Նախ կոնկրետ անձի դեմ՝ պատժելով նրան, եւ զուտ իր գոյությամբ: Այսինքն եթե նորմը կա, արդեն կանխում է դեռ չկատարած իրավախախտումները: ԻՕնձ թվում է՝ օրենսդրի նպատակը դա է եղել՝ կանխելը: Այսինքն եթե որոշ իրավախախտներ չարաշահում են ֆեյսբուքում հրապարակավ արտահայտվելու իրավունքը,  պաշտոնատար անձին կամ կնոջը սեռական բնույթի հայհոյանք են տալիս, գուցե պետք է պատժել, բայց սա ավելի շատ հարվածում է ինֆորմացիայի ազատ հոսքին»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ