News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մոտ ապագայում ԻՀՊԿ Ռազմածովային ուժերը կստեղծեն 200 կմ հեռահարությամբ ծովային թեւավոր հրթիռներ, որոնք ունակ են խոցել ընթացքի մեջ գտնվող նավերը, Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ մայոր Հոսեյն Սալամին, հաղորդում է Mehr-ը:

«Օգտագործելով ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգերը՝ ԻՀՊԿ Ռազմածովային ուժերին հաջողվել է ստանալ Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի աշխարհագրության շուրջ լիարժեք հսկողություն, ինչն այսօր մեր նավատորմի պարգեւներից մեկն է»,-հավելել է նա:

Նրա խոսքով՝ ԻՀՊԿ Ռազմածովային ուժերին հաջողվել է նշանակալի առաջընթաց գրանցել, հատկապես ժամանակակից նավերի, մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի ու ծովում տեղակայված կառավարվող հրթիռների արտադրության հարցում վերջին երեք տարիների ընթացքում: «200 կմ հեռահարությամբ ծովային թեւավոր հրթիռները, որոնք ունակ են խոցել ընթացքի մեջ գտնվող նավերը, կստեղծվեն առաջիկայում»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ